«ԱՄՆ-ն Իրանի դեմ B-1 ռազմավարական ռմբակոծիչ է կիրառել»․ #Axios

Ամերիկացի զինվորականները նախօրեին B-1 հեռահար ռազմավարական ռմբակոծիչ են կիրառել՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օբյեկտներին հարվածներ հասցնելու համար, հայտնում է Axios-ը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաներին։
Նշվում է, որ դա ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունների վերսկսումից հետո առաջին նման դեպքն էր։ Լրատվամիջոցի տվյալներով՝ ինքնաթիռն օդ է բարձրացել Մեծ Բրիտանիայում գտնվող ավիաբազայից։
Ավելի վաղ Bloomberg-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բըրնհեմը չի չեղարկել իր նախորդի՝ Քիր Սթարմերի տված համաձայնությունը, որով ԱՄՆ-ին թույլատրվել էր օգտագործել բրիտանական ռազմական բազաները Իրանին հարվածներ հասցնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 8-ին հայտարարել է, որ հունիսի 18-ի գիշերը Իրանի հետ ձեռք բերված հրադադարն այլևս ուժի մեջ չէ։ Հուլիսի 8-ից սկսած՝ ԱՄՆ զինված ուժերը սկսել են հարվածներ հասցնել Իրանին։

Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
221Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
234Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
396Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
281Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
363Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
159Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
30808.11.2026, 21:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
29008.11.2026, 20:00