ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 44 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանություն է տվել H.R. 9087 օրինագծում փոփոխությանը, որով կոչ է արվում անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ պատանդներին։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։ ANCA-ի աջակցությունը ստացած փոփոխությունը ներկայացրել էր Քոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ, քոնգրեսական Բրեդ Շերմանը, որին աջակցել էր Հանձնաժողովի նախագահ Բրայան Մասթը։
«Ես կշարունակեմ պայքարել Ադրբեջանի կողմից անօրինական և անարդարացիորեն պահվող, խոշտանգումների ու բռնությունների ենթարկվող հայերի ազատ արձակման համար»,- ANCA-ին ասել է Շերմանը։
«Ադրբեջանի կողմից հայ պատանդների ազատ արձակումը, Արցախի փախստականների անվտանգ վերադարձը և ադրբեջանական օկուպացիոն ուժերի դուրսբերումը Հայաստանի տարածքից խաղաղության նախապայմաններ են՝ ցանկացած տևական կարգավորման անբաժանելի և չբանակցվող պահանջներ, այլ ոչ թե Բաքվի համար բանակցային խաղաքարտեր՝ Հայաստանին նոր միակողմանի զիջումներ պարտադրելու նպատակով», - նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Քաղաքապետի ընտրություններին թեժ պայքար է սպասվում
12000:48
«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
155Երեկ, 17:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
251Երեկ, 17:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
248Երեկ, 16:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
135Երեկ, 16:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
238Երեկ, 15:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
227Երեկ, 15:13
«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը եռակողմ հանդիպման առաջարկներ են մշակում». Պեսկով
209Երեկ, 14:25