Եվրոմիությունը հաստատեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 21-րդ փաթեթը

Եվրոմիությունը Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանել է պատժամիջոցների նոր փաթեթ՝ թվով 21-րդը։ ԵՄ խորհրդի հաղորդագրության համաձայն՝ սահմանափակումներ են կիրառվել 170 կազմակերպության և 48 ֆիզիկական անձի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Նոր փաթեթը ներառում է նաև կրիպտոակտիվների հետ կապված ծառայությունների նկատմամբ սահմանափակումների ընդլայնում՝ երրորդ երկրների ընկերությունների կողմից նման ծառայությունների հնարավոր ամբողջական արգելքի հիմք ստեղծելով։
ԵՄ-ն ընդլայնել է նաև պատժամիջոցները Ռուսաստանի մետաղագործության և ոսկու ոլորտների նկատմամբ, սահմանափակումներ է կիրառել ադամանդ արդյունահանող խոշոր ընկերություններից մեկի նկատմամբ։
Բացի այդ, պատժամիջոցների շրջանակում սահմանափակումներ են սահմանվել հեռահար գործողության անօդաչու թռչող սարքեր արտադրող ռուսական 37 ընկերության, ինչպես նաև ռուսական ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 56 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
42410.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
66009.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
34109.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
37409.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
31409.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
54206.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
56906.11.2026, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
56006.11.2026, 13:18