«Նավերին հասցված վնասը կփոխհատուցվի Իրանի սառեցված ակտիվների հաշվին»․ Թրամփ

ԱՄՆ-ն կօգտագործի իրանական սառեցված ակտիվները՝ Հորմուզի նեղուցում նավերին և ծովային բեռներին պատճառված վնասը փոխհատուցելու համար։ Այս մասին Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Այսուհետ նավերին, բեռներին կամ դրանց հետ առնչվող ամեն ինչին պատճառված վնասը կփոխհատուցվի Միացյալ Նահանգների վերահսկողության ներքո գտնվող իրանական միջոցների հաշվին։ Վնասը կարող է բավական մեծ լինել, սակայն սա արդար և ազնիվ քայլ է»,- նշել է նա։
Ի պատասխան Թրամփի հայտարարության՝ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ նավերին հասցված վնասների փոխհատուցման համար ակտիվների բռնագրավումը «վտանգավոր նախադեպ» է։
«Նրանք, ովքեր ողջունում են այդ միջոցների օգտագործումը կամ օգուտ են ստանում դրանից, պետք է հիշեն․ երբ կառավարությունները սկսում են գույքի բռնագրավումը սովորական գործելակերպ համարել, այլևս ոչ մեկի ակտիվները չեն կարող պաշտպանված համարվել»,- գրել է Իրանի ԱԳ նախարարը՝ X-ի իր էջում։

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
4803:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
7002:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
6800:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
7400:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
78Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
75Երեկ, 23:30
«Նիկոլ Փաշինյանը մեղմ ժպիտով հասկացնում է, որ Տիգրանաշենը հանձնվելու է Ադրբեջանին»․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
86Երեկ, 22:54
ՍԴ նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվել․ կանցկացվի նոր ընտրություն
84Երեկ, 22:00