«Անհրաժեշտ է հայկական պարարվեստի զարգացման պետական հայեցակարգ՝ հստակ նպատակներով». Կարեն Գևորգյան

«Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՊՄՀ Պարավեստի մանկավարժության ամբիոնի վարիչ Կարեն Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Անկախությունից անցել է 35 տարի, սակայն Հայաստանը մինչ օրս չի ունեցել ոլորտային, երկարաժամկետ և պետական մշակութային հայեցակարգ։ Այս բացը հատկապես ծանր է անդրադարձել պարարվեստի վրա, որի զարգացումը երկար տարիներ մնացել է անհատ նվիրյալների, ստեղծագործողների և ինքնազոհ մշակույթի գործիչների ուսերին։
Այս տարիներին պետական ռազմավարության փոխարեն ոլորտը զարգացել է անձնական նվիրումի, հավատքի և հայրենասիրության շնորհիվ։ Ստեղծվել են մեծակտավ գործեր դաստիարակվել են սերունդներ, պահպանվել և աշխարհին են ներկայացվել հայկական պարի գանձերը՝ հաճախ առանց համակարգված պետական աջակցության։
Մինչ աշխարհի բազմաթիվ երկրներում ազգային պարը մշակութային քաղաքականության կարևոր բաղադրիչ է, Հայաստանում այն հաճախ դիտարկվել է որպես առանձին միջոցառումների շարք, այլ ոչ թե ազգային ինքնության պահպանման և մշակութային դիվանագիտության ռազմավարական գործիք։
Ժամանակն է փոխել այս մոտեցումը։ Հայաստանին անհրաժեշտ է պարարվեստի պետական զարգացման հայեցակարգ՝ հստակ նպատակներով, չափելի արդյունքներով և երկարաժամկետ ծրագրերով։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ոչ միայն պահպանել հայկական պարարվեստը, այլև այն դարձնել մեր երկրի մշակութային այցեքարտերից մեկը միջազգային հարթակներում»։

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ խաչի գյուտի տոնը
24425.10.2026, 18:54
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
32925.10.2026, 00:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
33324.10.2026, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
37524.10.2026, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
25324.10.2026, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
119323.10.2026, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
39522.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
164822.10.2026, 00:43