«ԱՄՆ-ն պահանջում է ՑԱՀԱԼ-ի դուրսբերումը Գազայի հատվածից, Լիբանանից և Սիրիայից»․ #Channel13

1652
Երկուշաբթի, 27 հուլիսի, 2026 թ., 10:27
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր կաբինետի նախարարներին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն պնդում է, որ իսրայելական զորքերը պետք է դուրս բերվեն Սիրիայից, Լիբանանից և Գազայի հատվածից։ Այս մասին հայտնում է Channel 13-ը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրին։
Աղբյուրի տվյալներով՝ Վաշինգթոնը շահագրգռված է, որպեսզի Իսրայելի պաշտպանության բանակը «մի շարք հետքաշումներ» իրականացնի երեք ճակատներում, սակայն չի հստակեցնում՝ խոսքը զորքերի ամբողջական, թե մասնակի դուրսբերման մասին է։
Միևնույն ժամանակ նշվում է, որ Նեթանյահուն դեմ է արտահայտվել դրան և իր նախարարներին ասել է, որ մտադիր է դիմադրել։ «Ես նրանց ո՛չ կասեմ»,- լրատվամիջոոցը մեջբերում է Իսրայելի վարչապետի խոսքը։

«Սա ցույց է տալիս, թե Փաշինյանն ինչի է պատրաստ». Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
5502:06
«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
14400:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
17400:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
7300:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
173Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
79Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
98Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
95Երեկ, 21:06