Արայիկ Գաբաջյանը խոսել է Լիլիթ Հովհաննիսյանի հետ համագործակցության ավարտի պատճառի մասին

Ոճաբան, դիզայներ Արայիկ Գաբաջյանը 168TV-ի եթերում առաջին անգամ պատմել է երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի հետ համագործակցության ավարտի պատճառի մասին։ «Մեզ մոտ միայն համագործակցություն չի եղել. մենք թիմային ենք աշխատել՝ ես, Լիլիթն ու Վահրամը (երգահան, պրոդյուսեր Վահրամ Պետրոսյանը Լիլիթ Հովհաննիսյանի ամուսինն է-խմբ.), բացի դրանից, մենք ունենք քավոր-սանիկ հարաբերություններ: Մենք մեծ խնդիր չենք ունեցել որպես էդպիսին. պահը հասավ էն կետին, երբ մի անգամ ԱՄՆ-ից վերադառնալով՝ հարցազրույց էին տվել, Լիլիթը նշել էր, որ իր կերպարը ստեղծում է ինքը, մազերի ձևը որոշում է ինքը, հագուստները որոշում է ինքը: Ապշեցի իրականում, բայց քանի որ կային քավոր-սանիկ հարաբերություններ, փորձեցի այդ մասին չբարձրաձայնել: Անցավ երկու օր, Վահրամն անընդհատ պտտվում էր հետևիցս, փորձում էր խոսել: Ինքը բացեց խոսակցությունը, ասաց՝ գիտե՞ս ինչու ենք սենց բան արել, որովհետև բոլորը մտածում են՝ Լիլիթը ոչինչ է, իրա տեղը բոլորն անում են, պարը դնում են, երգը գրում են, հագուստն անում են, մազն անում են.... Ճիշտն ասած՝ ինձ համար դա տարօրինակ էր, որովհետև աստղերի դեպքում նորմալ է, երբ ունեն իրենց ստիլիստը, դիզայները, դիմահարդարը, վարսահարդարը, որովհետև դա ավելի է բարձրացնում արտիստին, իսկ ինքը մտածում էր՝ դա վատ է, իջեցնում է արտիստին: Դրանից հետո սկսեցինք գործնական չշփվել. մեկ, երկու, երեք, դիմացը Նոր տարի էր, զանգեցի, շնորհավորեցի, խոստացան գալ մեր տուն, չեկան ու տենց հարաբերությունները սառեցին: Դրանից հետո մի անգամ եմ տեսել, ջերմ ողջագուրվել ենք, հարցրել որպիսություն»,- ասել է Գաբաջյանը:

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
73528.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
66024.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
68523.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
68023.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
84620.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
86019.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
182319.10.2026, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
79919.10.2026, 11:48