Հարսանիքի ժամանակ փեսացուին դանակահարել են

1587
Երկուշաբթի, 27 հուլիսի, 2026 թ., 15:06
Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկ քաղաքում հարսանիքի ժամանակ փեսացուին դանակահարել են։ Այս մասին հայտնում է Mash թելեգրամյան ալիքը։
Աղբյուրի տվյալներով՝ նորապսակները հարսանիքը նշել են սրճարանում, որտեղ հարևան սրահում մեկ այլ խումբ տարեդարձ էր նշում։ Երկու խմբերի միջև վեճ է ծագել։ Փեսացուն պաշտպանել է իր ընկերոջը, ի պատասխան հակառակ կողմից դանակ են հանել և հարվածել նրա սրտին։ Տուժածին հոսպիտալացրել են։ Նա բարդ վիրահատության է ենթարկվել, գիտակցության է եկել, սակայն մի քանի օր անց վիճակը վատթարացել է: Բժիշկներին չի հաջողվել փրկել տղամարդու կյանքը։ Հարձակվողն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։

Փարիզի մերձակայքում տղամարդը կրակել է անցորդների ուղղությամբ (տեսանյութ)
15615:24
Բուլղարիայի խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցը հրել և գետնին է գցել լրագրողին (տեսանյութ)
19514:30
Թուրքիայի ածխահանքում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
13113:12
Հրաձգություն՝ Հորդանան գետի արևմտյան ափին․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
19912:19
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ 11 օտարերկրացիներ են տեղափոխվել հիվանդանոց (տեսանյութ)
10412:06
Չինաստանում երկրաշարժի հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել (տեսանյութ)
22209:49
7.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստան-Նեպալ սահմանին
264Երեկ, 22:54
Հուսիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի վրա հարձակման մասին
422Երեկ, 17:31