ԱՄՆ-ում տղամարդը սպանել է կնոջն ու վեց երեխաներին, ապա ինքնասպան եղել

3294
Երեքշաբթի, 28 հուլիսի, 2026 թ., 09:46
ԱՄՆ Միչիգան նահանգում տղամարդը կրակել և սպանել է կնոջը, վեց երեխաներին, ապա ինքնասպան եղել: Այս մասին հայտնել են տեղի ոստիկանությունից: Տեղի ունեցածի մասին հայտնի է դարձել դեռևս անցյալ շաբաթ. իշխանությունները հայտնել են, որ նահանգում այրված տանը գտել են երկու մեծահասակների և վեց երեխաների մարմիններ:
Մի շարք փորձաքննություններ անցկացնելուց հետո քննիչները եկել են այն եզրակացության, որ տղամարդը սպանել է կնոջն ու վեց երեխաներին, որոնք 5-ից 15 տարեկան էին։ Նրանցից երկուսը եղել են որդեգրված։
Ոստիկանության ներկայացուցչը նշել է, որ տան մի քանի հատվածներում առաջացած հրդեհը դիտավորության արդյունք է եղել։ Դեպքի առնչությամբ հետաքննությունը շարունակվում է։

Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
213Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
226Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
388Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
275Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
358Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
157Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
30608.11.2026, 21:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
28808.11.2026, 20:00