«Նեթանյահուն Թրամփին կներկայացնի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հետախուզական տվյալներ»․ #NYPost

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Վաշինգթոն այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կներկայացնի Նաթանզի միջուկային օբյեկտի մոտ գտնվող Քոլանգ Գազ Լա լեռան վերաբերյալ հետախուզական տվյալներ։ Այս մասին հայտնում է New York Post-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին։
Լրատվամիջոցի տվյալներով՝ հրեական պետության վարչապետը մտադիր է նաև ԱՄՆ առաջնորդին տրամադրել Իսրայելի հետախուզության տեղեկությունները Իսլամական Հանրապետության միջուկային և հրթիռային ծրագրերի վերաբերյալ։
Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի ենթադրյալ նոր միջուկային օբյեկտի վերաբերյալ Թրամփի հայտարարություններն անհիմն են, իսկ Վաշինգթոնի չափազանցված ուշադրությունը Քոլանգ Գազ Լա լեռան նկատմամբ, որտեղ միջուկային գործունեություն չի իրականացվում, ոչ այլ ինչ է, քան ագրեսիայի, ավերածությունների և դիվերսիաների համար հորինված պատրվակ։
Նշենք, որ այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Բենիամին Նեթանյահուին, հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով ժամը 19։00-ին։

«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
11200:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
14600:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
6300:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
151Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
75Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
94Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
91Երեկ, 21:06
Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ԵՄ «բառային աճպարարության» համար
99Երեկ, 20:06