«Զախարովայի հայտարարությունները իրականության խեղաթյուրում են»․ Հաջիզադե

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հերթական հայտարարությունները հայ-ադրբեջանական նախկին հակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Զախարովայի խոսքերը։ Հաջիզադեի մեկնաբանմամբ՝ Լեռնային Ղարաբաղը «միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից, մշտապես ճանաչվել է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս»։
«Այդ պատճառով Ադրբեջանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ՀԱՊԿ մեխանիզմների կիրառման հարցը մշտապես օրակարգում պահելու փորձը, ինչպես նաև այն Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչման կամ չճանաչման հետ կապելը, ոչ միայն հակասում է Ադրբեջանի՝ Ղարաբաղի վերաբերյալ ռուսական կողմի պաշտոնական դիրքորոշմանը, այլև բացարձակապես անհիմն է»,- ասել է Հաջիզադեն։
ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ «Ադրբեջանը միջազգային իրավունքի պահանջներին համապատասխան վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և այդպիսով նախկին հակամարտությունը կարգավորվել է»։

«Սա ցույց է տալիս, թե Փաշինյանն ինչի է պատրաստ». Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
5502:06
«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
14400:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
17400:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
7300:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
173Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
79Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
98Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
95Երեկ, 21:06