«ԿՀՎ-ն և «Մոսադը» գործողություն են իրականացնում Մոջթաբա Խամենեիի գտնվելու վայրը պարզելու համար»․ #TheTimes

ԱՄՆ-ի և Իսրայելի հատուկ ծառայությունները գերգաղտնի գործողություն են իրականացնում այաթոլլա Մոջթաբա Խամենեիի որոնման ուղղությամբ։ Այս մասին հայտնում է The Times-ը։ Լրատվամիջոցի տվյալներով՝ գործողությունն արդեն որոշ ժամանակ է, ինչ իրականացվում է։
Նշվում է, որ գործողության նպատակը Իրանի նոր գերագույն առաջնորդի սպանությունը չէ։ Լրատվամիջոցը շեշտում է, որ այժմ երկրում գլխավոր դերակատարությունը պատկանում է զինվորականներին։ Այդուհանդերձ, այաթոլլան ղեկավարության առանցքային դեմքն է, և երկու հետախուզական ծառայությունները ցանկանում են առնվազն պարզել՝ արդյոք նա ողջ է, առողջական վիճակը և գտնվելու վայրը։
Նշվում է, որ հատուկ ծառայություններն օգտագործում են բացառապես տեղում գործող իրենց գործակալներին։ Փետրվարի 28-ից, երբ սպանվել է նրա հայրը, իսկ ինքը, ըստ հաղորդումների, ծանր վիրավորվել է, Մոջթաբա Խամենեին չի կատարել որևէ հեռախոսազանգ և չի օգտվել համակարգչից։ Այդ պատճառով էլեկտրոնային միջոցները դառնում են անօգուտ։
Թերթի հետ զրուցած փորձագետները նշում են, որ գերագույն առաջնորդը չի կարող ընդհանրապես կապ չունենալ արտաքին աշխարհի հետ։ Երկու հետախուզական ծառայություններն էլ հույս ունեն, որ իրենց գործակալներին կհաջողվի դուրս գալ գերագույն առաջնորդի կողմից գրություններ փոխանցող անձանց հետքին։ Նրանք հիշեցնում են, որ հենց այդպես ԿՀՎ-ն դուրս եկավ Ուսամա բեն Լադենի հետքին, ուստի «Մոսադի» և ԿՀՎ-ի աշխատակիցներն այժմ գործում են ճիշտ նույն կերպ։ «Մոջթաբային գտնելու միակ իրական ճանապարհը նրա հետ կապ ունեցող որևէ մեկին ներգրավելն է», - թերթը մեջբերում է «Մոսադի» բաժիններից մեկի նախկին ղեկավար Ռամի Իգրային։ «Բայց դա չափազանց բարդ է... Հնարավոր է՝ միայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու կամ երեք անդամ գիտեն, թե որտեղ է նա գտնվում»։

«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
11200:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
14600:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
6300:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
151Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
75Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
94Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
91Երեկ, 21:06
Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ԵՄ «բառային աճպարարության» համար
99Երեկ, 20:06