«ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան հարվածներ են հասցրել Իրաքում ահաբեկիչների դիրքերին»․ CENTCOM

ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) պնդում է, որ ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան ճշգրիտ հարվածներ են հասցրել ահաբեկիչներին։
«ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը և Սաուդյան Արաբիայի ուժերն Իրաքում թիրախային հարվածներ են հասցրել Իրանի հետ կապված ահաբեկիչներին, որոնց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հրահանգել էր հարձակվել ԱՄՆ ուժերի և Սաուդյան Արաբիայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա»,- ասվում է հրամանատարության X սոցիալական ցանցում տարածված հայտարարության մեջ։
Հրամանատարության տվյալներով՝ ամերիկյան և սաուդյան ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրաքի արևելքում գտնվող զինյալների մի շարք նյութատեխնիկական ապահովման օբյեկտների և զինամթերքի պահեստների՝ ի պատասխան «վերջին 72 ժամվա ընթացքում ԻՀՊԿ-ի կողմից իրականացված ավելի քան 30 անօդաչու թռչող սարքերի հարձակման»։

Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
213Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
226Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
388Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
275Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
358Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
157Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
30608.11.2026, 21:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
28808.11.2026, 20:00