«Թրամփի մահվան դեպքում անվճար գարեջուր խոստացած գարեջրատունը զրկվել է լիցենզիայից»․ #FoxNews

ԱՄՆ Վիսկոնսին նահանգի կարգավորող մարմինները զրկել են Minocqua Brewing գարեջրատանը գործունեության լիցենզիայից, որի սեփականատերը հայտնի է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին բացասական հայտարարություններով։ Այս մասին հայտնում է Fox News-ը։
Որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 4-ին։ Դրա հիմք է դարձել ձեռնարկությունում գարեջրի խմբաքանակի հայտնաբերումը, որը, իշխանությունների պնդմամբ, այլ նահանգից էր բերվել առանց անհրաժեշտ թույլտվության և հարկերի վճարման։
Գարեջրատան սեփականատեր, լիբերալ ակտիվիստ Քըրք Բենգստադը հայտարարել է, որ հարկային օրենսդրության ենթադրյալ խախտումները բավարար հիմք չեն իր բիզնեսը փակելու համար։ Նրա խոսքով՝ ինքը «բոլոր հնարավոր միջոցներով» վիճարկելու է այդ որոշումը։
Fox News-ի հաղորդմամբ՝ գարեջրատան սոցցանցի էջերում բազմիցս հրապարակվել են Թրամփի դեմ ուղղված հայտարարություններ, որոնցում, մասնավորապես, «ակնարկներ են եղել, թե Թրամփի սպանության դեպքում հաճախորդներին անվճար գարեջուր կտրամադրեն, թեև նրա անունը ուղղակիորեն չի նշվել»։ Մասնավորապես, ապրիլին՝ Սպիտակ տան մոտ տեղի ունեցած կրակոցներից հետո, գարեջրատունը գրել էր, որ «մենք մոտ ենք անվճար գարեջրի օրվան»։

«Ով հեռախոսով եսիմ ինչեր ա նկարում՝ պիտի հաղորդավար կամ լրագրող ասե՞ք»․ Նանա Սարգսյան
7317:06
«Վատացել է 36 օր հացադուլում գտնվող Աշոտ Բադալյանի վիճակը»․ Սյուզի Բադոյան
7416:18
«Ես հայ եմ, և ինձ համար շատ կարևոր է ելույթ ունենալ այստեղ՝ Հայաստանում»․ COP17-ի մասնակից (տեսանյութ)
9016:00
«Հերթական բազմահարկի թույլտվությունն են տալիս, երբ անգամ մեքենայի անցնելու տեղ չկա»․ Վահե Գրիգորյան
8415:48
«Ամենավատ երազում անգամ անպատկերացնելի էր, թե ինչպես են այլանդակել Ծաղկաձորը»․ Լիլիթ Գալստյան
8915:18
Փարիզում ուսանողները փակել են Լուվրի մուտքերը՝ հաջակցություն դպրոցականների բողոքի ցույցերի (տեսանյութ)
21214:42
«Դուք ո՞վ եք, որ որոշեք, թե աղջկան ինչ է սազում»․ լարված իրավիճակ՝ բնապահպանների և ոստիկանների միջև (տեսանյութ)
9514:36
«10 հոգի ԱԱԾ-ական մեր կողքով քայլում են, որ վախենա՞նք. դա նորմա՞լ է»․ բնապահպան (տեսանյութ)
8714:24