Նեթանյահուի հետ ընթրելուց հետո լիբանանցի բանկիրի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Լիբանանի գլխավոր դատախազ Ահմեդ Ռամի Ալ Հաջը կարգադրել է 30-օրյա հետախուզում հայտարարել լիբանանցի բանկիր Անտուան Սահնավիի նկատմամբ՝ Իսրայելի հետ համագործակցության և նրան բոյկոտելու մասին օրենքը խախտելու մեղադրանքով, հաղորդում է NNA-ը:
Դատախազի հայտարարության համաձայն՝ տեղեկատվության տեխնիկական բյուրոյի կողմից իրականացված վերլուծությունը հաստատել է, որ սոցիալական ցանցերում տարածված այն լուսանկարը, որտեղ Սահնավին նույն սեղանի շուրջ է գտնվում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, իսկական է և չի ենթարկվել թվային խմբագրման կամ արհեստական բանականության միջոցով որևէ փոփոխության։
Ավելի վաղ լիբանանցի 20 փաստաբաններից բաղկացած խումբը միջնորդություն էր ներկայացրել գլխավոր դատախազություն՝ պահանջելով հետաքննություն սկսել Սահնավիի և Նեթանյահուի Վաշինգթոնում կայացած հանդիպման վերաբերյալ։ Բանկիրը մեղադրվում է Իսրայելի հետ համագործակցության, դավաճանության և պետական անվտանգության դեմ հանցագործություններ կատարելու մեջ։ Լիբանանի օրենքների համաձայն՝ 30 օրվա ժամկետի ավարտից հետո նյութերը կարող են փոխանցվել ռազմական դատարան՝ կալանքի օրդեր տրամադրելու հարցը քննարկելու համար։
Լիբանանում 1955 թվականին ընդունվել է Իսրայելի բոյկոտի մասին օրենք, որն արգելում է ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ ուղղակիորեն կամ միջնորդների միջոցով, համաձայնագրեր կնքել և իրականացնել ցանկացած առևտրային, ֆինանսական կամ այլ գործարքներ Իսրայելի քաղաքացիների, ընկերությունների և հաստատությունների հետ։ Օրենքի խախտման համար կարող է սպառնալ մինչև տասը տարվա ազատազրկում։

«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
11200:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
14600:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
6300:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
151Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
75Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
94Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
91Երեկ, 21:06
Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ԵՄ «բառային աճպարարության» համար
99Երեկ, 20:06