Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել

Գերմանիայում սաստիկ շոգը 9․8 հազար մարդու կյանք է խլել, հայտնում է Գերմանիայի առողջապահության նախարարության կազմում գործող Ռոբերտ Կոխի ինստիտուտը (RKI)։ RKI-ի տվյալներով՝ սա 2016 թվականից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։
Ինստիտուտի տվյալներով՝ մահացության գագաթնակետը գրանցվել է հունիսի վերջին, երբ Գերմանիան հայտնվել էր ծայրահեղ շոգի ալիքի ազդեցության տակ։ Այդ օրերին երկրի շատ շրջաններում ցերեկային ջերմաստիճանը բարձրացել էր մինչև 40 աստիճան, ինչը հանգեցրել էր բնակչության շրջանում մահացության աճի։ RKI-ում նշել են, որ մահվան դեպքերի ամենատարածված պատճառը շոգի ազդեցության և արդեն առկա քրոնիկ հիվանդությունների համադրությունն է։
Նշենք, որ Եվրոպան բախվել է վերջին տարիների ամենաուժեղ շոգի ալիքներից մեկին։ Ամենաշատը տուժել են Իսպանիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Իտալիան և Հունաստանը։

Եմենում հուսիները 5 բալիստիկ հրթիռ են արձակել նախագահական պալատի վրա
316Երեկ, 20:48
Ստամբուլում աճում է ջրհեղեղի զոհերի ու անհետ կորածների թիվը
233Երեկ, 20:30
Ռումինիայի ափերի մոտ լցանավի հրդեհի հետևանքով ութ նավաստի անհետ կորել է
337Երեկ, 17:55
«44-ամյա տղամարդը պարբերաբար բռնության է ենթարկել իր 13-ամյա դստերը՝ այդ թվում սեռական բռնության». ՆԳՆ ոստիկանություն
172Երեկ, 13:12
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով 21 մարդ է զոհվել (տեսանյութ)
365Երեկ, 12:24
Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. կա 1 զոհ
156Երեկ, 10:18
Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում
149Երեկ, 09:42
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սարատովի մարզում գտնվող «Սբերբանկի» տվյալների կենտրոնի վրա
42814.10.2026, 12:36