«ԵՄ-ն ճնշում կգործադրի Հայաստանի վրա՝ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանելու համար»․ Եվրոխորհրդարանի պատգամավոր

Եվրոմիությունն ուժեղ ճնշում կգործադրի Հայաստանի վրա, որպեսզի այն Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանի և միանա պատժամիջոցներին։ Այս մասին Известия-ին ասել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆերնան Կարտհայզերը։
«Հայաստանի վրա ուժեղ ճնշում կգործադրվի, որպեսզի այն, ի վերջո, ընդունի նման միջոցներ (վիզային ռեժիմ ներդնի և միանա ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին։ — Խմբ․)։ Հույս ունեմ, որ Հայաստանը կդիմանա այդ ճնշմանը և առաջին հերթին կառաջնորդվի սեփական շահերով։ Հայաստանը պետք է Արևմուտքի հետ իր համագործակցությունը դիտարկի որպես երկարաժամկետ նախագիծ, միևնույն ժամանակ չպետք է ձեռնարկի որևէ քայլ, որը կարող է ավելի ապակայունացնել կամ թուլացնել իր դիրքերը տարածաշրջանում»,- ասել է քաղաքական գործիչը, որը նախկինում ընդգրկված է եղել Հայաստանի հետ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում։
Միևնույն ժամանակ, պատգամավորը կարծում է, որ Երևանը պարտավոր չէ կատարել ԵՄ-ի պահանջները։ Սակայն ներկայիս կառավարությունը մարտահրավեր է նետում Ռուսաստանի հետ Հայաստանի երկարամյա հարաբերություններին, այդ թվում՝ անվտանգության ոլորտում՝ իր դիրքորոշումները մերձեցնելով ԵՄ քաղաքականությանը։
«Հայաստանը պարտավորություն է ստանձնել «աշխատել ԵՄ հայտարարություններին, որոշումներին և գործողություններին համապատասխանության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև ամրապնդել համագործակցությունն ու փոխադարձ աջակցությունը բազմակողմ հարթակներում»։ Կարտհայզերի կարծիքով՝ եթե նման ընթացքն իրականություն դառնար, դա կնշանակեր Հայաստանի վերածում բացահայտ հակառուսական պետության, ինչը նա անխոհեմ է համարում՝ հաշվի առնելով երկրի աշխարհագրական ու քաղաքական դիրքը, ինչպես նաև անվտանգության և տնտեսական ոլորտներում ավելի լայն շահերը։
Եվրոպատգամավորը նշում է, որ ԵՄ-ն իրականում չունի ճգնաժամի դեպքում որևէ նշանակալի աջակցություն տրամադրելու հնարավորություն։ Նրա խոսքով՝ Բրյուսելը Հայաստանն օգտագործում է սեփական քաղաքական նպատակների համար՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով, սակայն չի կարող Երևանին պաշտպանել նման քաղաքականության հնարավոր բացասական հետևանքներից։

«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
11200:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
14600:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
6300:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
151Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
75Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
94Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
91Երեկ, 21:06
Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ԵՄ «բառային աճպարարության» համար
99Երեկ, 20:06