Պիթոնն ամբողջությամբ կուլ է տվել 35-ամյա տղամարդուն

Ինդոնեզիայում 7 մետրից ավելի երկարություն ունեցող պիթոնն ամբողջությամբ կուլ է տվել 35-ամյա տղամարդու, երբ նա տուն էր վերադառնում երեկույթից։
Ողբերգական դեպքը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 3:00-ին Հյուսիսային Մալուկուում։ Հասիմ Լումբեսին այդ գիշեր ուղևորվում էր Վայսակայի գյուղ։ Օձը թփերի միջից հարձակվել է նրա վրա, բռնել նրա ոտքը և խեղդել, նախքան նա կհասցներ փախչել։
Երբ տղամարդը չի վերադարձել տուն, նրա անհանգստացած ընտանիքը սկսել է որոնումները և արահետի վրա հայտնաբերել է նրա մեջքի պայուսակը, ուսապարկը և սանդալները՝ արյան հետքերի հետ միասին։ Լումբեսիի համագյուղացիները խորացել են անտառի մեջ՝ տրորված խոտերի միջով և շուտով գտել անշարժ պիթոնին՝ անբնականորեն փքված մարմնով։ 

Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
213Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
226Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
388Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
275Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
358Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
157Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
30608.11.2026, 21:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
28808.11.2026, 20:00