Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր

Տաթևի Մեծ անապատում շարունակվող հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվել է համալիրի միջնադարյան աղբյուրը, որի տեղադրությունը երկար ժամանակ անհայտ էր։ Այս մասին տեղեկացնում են Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնից։
Կենտրոնը, Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ, շարունակում է Տաթևի Մեծ անապատի լայնածավալ հնագիտական պեղումները՝ արշավախմբի ղեկավար Արման Նալբանդյանի գլխավորությամբ։ Պեղումների ընթացքում բացվել են համալիրի տարբեր հատվածներ՝ բնակելի խցեր, տնտեսական նշանակության կառույցներ, մուտքեր և այլ տարածքներ։
Հնագետները հայտնաբերել են նաև 17-18-րդ դարերով թվագրվող բազմազան գտածոներ՝ մետաղյա, փայտյա և այլ նյութերից պատրաստված իրեր, որոնք արտացոլում են այդ ժամանակաշրջանի վանականների կենցաղն ու առօրյան։
«Դեռևս 19-րդ դարի հեղինակները, մասնավորապես՝ Երվանդ Լալայանը, հիշատակել են Տաթևի Մեծ անապատի աղբյուրը, սակայն դրա ճշգրիտ տեղադրությունը հայտնի չէր, քանի որ համալիրի զգալի մասը ծածկված էր հողի հաստ շերտով։ Ճրտարապետ Մուրադ Հասրաթյանի նկարագրության հիման վրա 2026 թվականին իրականացված պեղումների արդյունքում հողաշերտի տակից բացվել է Տաթևի Մեծ անապատի միջնադարյան աղբյուրը, որն առանձնանում է ինչպես ինժեներական, այնպես էլ գեղարվեստական լուծումներով»,- տեղեկացրին կենտրոնից:
Աղբյուրն ամբողջությամբ մաքրվել և բացվել է, ինչի շնորհիվ այն արդեն հասանելի և տեսանելի է Տաթևի Մեծ անապատի այցելուների համար։
Տաթևի Մեծ Անապատը միջնադարյան հայկական վանքային համալիր է Սյունիքի մարզում՝ Որոտան գետի ափին։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
128Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
62615.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
43713.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
43813.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
49112.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
44312.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
57310.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
75508.09.2026, 23:12