«Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող»․ Զելենսկի

Ռուսաստանը լայնածավալ պատերազմի սկսվելուց ի վեր կորցրել է շուրջ 700 հազար զինծառայող։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Նրանց կորուստները ընդհանուր առմամբ կազմում են 1 միլիոն 600 հազար մարդ (զոհվածներ, վիրավորներ, անհետ կորածներ - խմբ․), որտեղ զոհվածների թիվը 700 հազար է»,- ասել է Զելենսկին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա գիտի Ռուսաստանի զինված ուժերի մոտավոր կորուստները։
Այնուհետև լրագրողը հարցրել է՝ արդյոք նա կարող է նշել Ուկրաինայի պաշտպանության ուժերի կորուստների թիվը։ «Անկեղծ ասած, ես չեմ ցանկանում այս հարցում չափազանց բաց լինել, քանի որ ռուսները կհասկանան, թե ինչ է տեղի ունենում մեր բանակում։ Մենք ունենք շուրջ 50 հազար զոհված զինծառայող, ինչպես նաև մոտ 400 հազար վիրավոր»,- ասել է Ուկրաինայի առաջնորդը։ Նա նաև նշել է, որ կան մեծ թվով անհետ կորածներ:

«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
11200:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
14600:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
6300:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
151Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
75Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
94Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
91Երեկ, 21:06
Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ԵՄ «բառային աճպարարության» համար
99Երեկ, 20:06