«ԵՄ ոչ մի անդամ իրավունք չունի միակողմանիորեն կասեցնել մեկ այլ երկրի մասնակցությունը Շենգենյան համաձայնագրին»․ Բորել

Եվրոմիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով նախկին բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ ոչ մի անդամ պետություն իրավունք չունի միակողմանիորեն մեկ այլ երկրի բացառել Շենգենյան համաձայնագրից կամ կասեցնել նրա մասնակցությունը դրան։
«Դա անհնար է։ ԵՄ օրենսդրության համաձայն՝ ոչ մի անդամ պետություն չի կարող միակողմանիորեն կասեցնել մեկ այլ անդամ պետության մասնակցությունը Շենգենյան գոտուն։ Նման հնարավորություն պարզապես գոյություն չունի ԵՄ իրավական շրջանակներում», - գրել է նա X-ում՝ մեկնաբանելով Իտալիայի իշխանությունների հայտարարությունները Իսպանիայի հետ ազատ սահմանային անցման վերաբերյալ Շենգենյան համաձայնագիրը կասեցնելու պատրաստակամության մասին՝ Սեուտա անօրինական միգրանտների հոսքի պատճառով։
Ավելի վաղ Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել էր, որ Իտալիայի դեսպանին կանչել է նախարարություն՝ Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանիի՝ Շենգենյան համաձայնագրի գործողությունը կասեցնելու մտադրության մասին հայտարարությունից հետո։ Ավելի ուշ Ֆինլանդիայի ՆԳ նախարար Մարի Ռանտանենը եվրոպական բոլոր երկրներին կոչ է արել աջակցել Իտալիայի առաջարկին՝ Իսպանիային Շենգենյան գոտուց ժամանակավորապես բացառելու վերաբերյալ։
Վերջին տվյալներով Մարոկկոյից Սեուտա է մտել մինչև 60,000 անօրինական ներգաղթյալ։

«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
11200:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
14600:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
6300:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
151Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
75Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
94Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
91Երեկ, 21:06
Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ԵՄ «բառային աճպարարության» համար
99Երեկ, 20:06