Երևան-Սևան ավտոճանապարհին օտարերկրացի վարորդը մոպեդով կողաշրջվել է. նա հիվանդանոցում մահացել է

612
Ուրբաթ, 31 հուլիսի, 2026 թ., 17:02
Այսօր՝ հուլիսի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11:45-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում Թուրքմենստանի Հանրապետության քաղաքացի 37-ամյա Բեգենչ Չ․-ն իր վարած «Honda» մակնիշի մոպեդով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Մինչ քննչական խումբը աշխատում էր դեպքի վայրում հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել (տեսանյութ)
15914:37
Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
12309:18
Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
341Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
353Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
569Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
383Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
487Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
190Երեկ, 09:12