Հունաստանում հրդեհների մարման ժամանակ ուղղաթիռներ են բախվել

Երկու Bell հրշեջ ուղղաթիռ է բախվել օդում՝ Աթենքից արևմուտք գտնվող Պսատայում խոշոր անտառային հրդեհի մարման ժամանակ։ Նախնական տվյալներով՝ երկու մարդ զոհվել է։ Այս մասին հայտնել է հունական Skai հեռուստաալիքը։
Ըստ հեռուստաալիքի՝ բախման հետևանքով ուղղաթիռներից մեկը հրդեհվել է և կործանվել, իսկ մյուսը արտակարգ վայրէջք է կատարել։ Առաջին ուղղաթիռի անձնակազմը կապ է հաստատել օպերատիվ կենտրոնի հետ և հաստատել, որ անվտանգ է։ Շտապօգնության մեքենաներ են ուղարկվել դեպքի վայր՝ օդաչուին և երկրորդ օդաչուին վերցնելու համար, որոնք թեթև վնասվածքներ են ստացել։ Երկրորդ ուղղաթիռը նույնպես գտնվել է։
Իր հերթին, documentonews.gr լրատվական պորտալը հայտնել է, որ երկրորդ ուղղաթիռի անձնակազմը զոհվել է։
Proto Thema թերթը հայտնել է, որ Ռումինիայից հրշեջ ծառայության կողմից վարձակալված ուղղաթիռները թռիչք են կատարել Էլեֆսինայի ռազմական օդանավակայանից։ Երկու ուղղաթիռների օդաչուները Ռումինիայի քաղաքացիներ են, իսկ թռիչքը համակարգող երկրորդ օդաչուները՝ Հունաստանի քաղաքացիներ։

Եմենում հուսիները 5 բալիստիկ հրթիռ են արձակել նախագահական պալատի վրա
316Երեկ, 20:48
Ստամբուլում աճում է ջրհեղեղի զոհերի ու անհետ կորածների թիվը
233Երեկ, 20:30
Ռումինիայի ափերի մոտ լցանավի հրդեհի հետևանքով ութ նավաստի անհետ կորել է
337Երեկ, 17:55
«44-ամյա տղամարդը պարբերաբար բռնության է ենթարկել իր 13-ամյա դստերը՝ այդ թվում սեռական բռնության». ՆԳՆ ոստիկանություն
172Երեկ, 13:12
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով 21 մարդ է զոհվել (տեսանյութ)
365Երեկ, 12:24
Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. կա 1 զոհ
156Երեկ, 10:18
Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում
149Երեկ, 09:42
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սարատովի մարզում գտնվող «Սբերբանկի» տվյալների կենտրոնի վրա
42814.10.2026, 12:36