Դատարանը թույլ չի տվել Իսրայելի իշխանություններին կոկորդիլոսներ օգտագործել բանտերի պահպանության համար

Երուսաղեմի շրջանային դատարանը ժամանակավոր արգելք է սահմանել կոկորդիլոսներին «Կցիոտ» բանտ տեղափոխելու դեմ՝ այդպիսով կասեցնելով ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի ծրագիրը՝ հաստատության շուրջ գտնվող խրամատներում սողուններ տեղակայելու վերաբերյալ, հայտնում է Times of Israel-ը։
Որոշումը կայացվել է «Let the Animals Live» կենդանապաշտպան կազմակերպության հայցից հետո։ Կազմակերպությունը պահանջել է կոկորդիլոսներին կրկին դասակարգել՝ որպես պահպանվող կենդանատեսակ։ Հայցվորները պնդում են, որ իշխանություններն անտեսել են իրավաբանների և Բնության ու պարկերի վարչության մասնագիտական եզրակացությունները։
Հոդվածում նշվում է, որ անցյալ ամիս Իսրայելի իշխանությունները նեղոսյան կոկորդիլոսին պահպանվող տեսակից վերադասակարգել են որպես «բուծվող» վայրի կենդանի, ինչը ճանապարհ է բացել նրանց՝ Իսրայելի հյուսիսային հատվածում գտնվող «Կցիոտ» բանտի շուրջ նախատեսվող խրամատների համակարգում օգտագործելու համար։
Դատավոր Աբրահամ Ռուբինն իր որոշման մեջ նշել է, որ ոչ մի կոկորդիլոս չի կարող տեղափոխվել հաստատություն, մինչև այդ գործով վերջնական դատական որոշում կայացվի։
«Կցիոտ» բանտում պահվում են հազարավոր բանտարկյալներ, այդ թվում՝ պաղեստինցի զինյալներ և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար դատապարտված անձինք։

«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
11200:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
14600:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
6300:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
151Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
75Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
94Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
91Երեկ, 21:06
Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ԵՄ «բառային աճպարարության» համար
99Երեկ, 20:06