Վաշինգթոն նահանգում անտառային հրդեհների պատճառով 60 հազար մարդ է տարհանվել

ԱՄՆ Վաշինգթոն նահանգի արևելյան հատվածում՝ Սպոքան քաղաքի շրջանում անտառային հրդեհներ են մոլեգնում, գրում են CNN-ն ու Associated Press (AP)-ը։ Տեղական իշխանությունները հայտնել են, որ հրդեհը ոչնչացրել է ավելի քան 600 տուն և այլ շինություններ։ Մոտ 60 հազար մարդ տարհանվել է։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։
AP-ի հաղորդմամբ՝ անցած հանգստյան օրերին Սպոքանի շրջանում այրվել է մոտ 21 քառ. կմ անտառային տարածք և այլ հողատարածքներ։ Ընդհանուր առմամբ, վերջին շրջանում նահանգում այրվել է ավելի քան 1 հազար քառ. կմ տարածք։ Որոշ հրդեհների, այդ թվում՝ Սպոքանի շրջակայքում բռնկվածների տարածումը մինչ այժմ չի հաջողվել սահմանափակել։
AP-ն գրում է, որ խոշոր հրդեհները շարունակվում են նաև ԱՄՆ-ի արևմուտքի այլ նահանգներում, մասնավորապես՝ Այդահոյում, Յուտայում և Օրեգոնում։ Այսպես, արդեն շուրջ տասը օր շարունակվում է արևմտյան Այդահոյում և արևելյան Օրեգոնում գտնվող մարգագետիններում ու արոտավայրերում բռնկված հրդեհը։ Այնտեղ այրվել է մոտ 1,36 հազար քառ. կմ տարածք։

Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
213Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
226Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
388Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
275Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
358Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
157Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
30608.11.2026, 21:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
28808.11.2026, 20:00