«Ուկրաինան կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի պատերազմն ավարտվի մինչև ձմեռ»․ Զելենսկի

Ուկրաինան կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի պատերազմն ավարտվի մինչև ձմեռ։ Այս մասին, ինչպես հայտնում է РБК-Украина-ն, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Կիևում Ուկրաինայի դեսպանների մասնակցությամբ խորհրդակցության ընթացքում։
Նա ներկայացրել է հետագա գործողությունների ծրագիրը, որը պետք է հնարավորինս արագ Ռուսաստանին մղի դեպի խաղաղության։ «Այս տարի ձեր (դեսպանների – խմբ.) խնդիրն է առավելագույն աջակցություն ցուցաբերել արտաքին հարաբերություններում»,- նշել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ ներկայումս անհնար է 100% վստահությամբ կանխատեսել, թե երբ արդյունք կտան դիվանագիտական ջանքերը, Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հեռահար հարվածները և գործընկերային պատժամիջոցները։ Այնուամենայնիվ, դրանք պետք է հասնեն ճնշման այն մակարդակին, որը Ռուսաստանին խաղաղությունից բացի այլընտրանք չի թողնի։
«Մենք շատ կաշխատենք, որպեսզի դա տեղի ունենա աշնանը՝ մինչև ձմեռ, բայց մենք հստակ հասկանում ենք, թե ում հետ գործ ունենք. Պուտինը հույս ունի երկարաձգել այս պատերազմը։ Նա նախապատրաստում է զորահավաք և նոր հարվածներ»,- հայտարարել է Զելենսկին։

«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
6600:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
12700:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
5500:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
135Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
70Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
93Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
89Երեկ, 21:06
Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ԵՄ «բառային աճպարարության» համար
98Երեկ, 20:06