Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում

940
Երեքշաբթի, 04 օգոստոսի, 2026 թ., 11:06
Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Այգավան բնակավայրի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Այգավանի կամրջի մոտ, բախվել են «Nissan X-Trail», «Kia» և 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Վեդու հիվանդանոց, ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Վեդիի բաժին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել (տեսանյութ)
12714:37
Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
11709:18
Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
333Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
345Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
559Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
379Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
479Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
188Երեկ, 09:12