«Հայոց ցեղասպանության հարցի հետագա առաջմղումը կանխվել է»․ Հաջիև

«Իսրայելում 1915 թվականի իրադարձությունները «հայոց ցեղասպանություն» ճանաչելու հարցը լուրջ անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում։ Քանի որ եղբայրական Թուրքիայի շահերը միշտ առաջնահերթ են եղել Ադրբեջանի համար, այդ հարցը մեզ համար մշտապես «կարմիր գիծ» է»։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ թուրքական Haber Global հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Հենց որ այս հարցը ծագեց, նախագահի հանձնարարությամբ Ադրբեջանը սկսեց ակտիվ դիվանագիտական աշխատանքներ տանել։ Մենք իսրայելական կողմին ներկայացրինք մեր դիրքորոշումը․ նման որոշման ընդունումը նախևառաջ անարդար կլիներ, չէր արտացոլի պատմական իրականությունը, և մենք այն անընդունելի ենք համարում։ Դրական հանգամանքն այն է, որ իսրայելական կողմը լրջորեն է վերաբերվել Ադրբեջանի ուղերձներին։ Մենք կարծում ենք, որ այս հարցի հետագա առաջմղումը կանխվել է։ Մեր կարծիքով՝ նման քայլը որևէ պարագայում չէր արտացոլի պատմական իրականությունը և լիովին անարդար կլիներ»,- նշել է Հիքմեթ Հաջիևը։

«Նոր Սահմանադրության տեքստը նախատեսում ենք հրապարակել մինչև տարեվերջ»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
819:00
«Ադրբեջանական տեղանուններ օգտագործելով՝ բարձրացրել եմ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի լեգիտիմության մակարդակը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
1818:48
«Բա ի՞նչ անենք, գնանք, տեսնենք՝ սադում Գոքորն ինչ է ասում, գանք իրեն մեջբերե՞նք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
1918:42
«Ես և Հայաստանի որևէ ներկայացուցիչ ոչ մի անգամ ՀՀ-ից ռուսական ռազմաբազան դուրս բերելու հարց չենք բարձրացրել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2818:24
«Ալիևը ճիշտ կանի՝ լռի, իրենց իրական դեմքը բոլորը գիտեն»․ Տիգրան Աբրահամյան
4217:54
«ՌԴ-ն դեմ չէ Հայաստանի ժողովրդի՝ ԵՄ-ին անդամակցելու ընտրությանը, եթե այդ ընտրությունը կա»․ Լավրով
9317:37
«Ուղիղ ասում են՝ ո՛չ հայատյացությունից ենք հրաժարվելու, ո՛չ էլ զավթողական ծրագրերից»․ Տաթևիկ Հայրապետյան
6117:30
«Սաուդյան Արաբիան ստիպված է լինելու պատերազմել միայնակ»․ Արտակ Զաքարյան
5117:24