«Պետության անջատումը Եկեղեցուց չի նշանակում Եկեղեցու անջատում Հայրենիքից ու Ժողովրդից». Սամվել դպիր Գրիգորյան

Սամվել դպիր Գրիգորյանը գրում է. ՀԱԿԱԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԹԵԶԵՐԻՆ՝ ՀՈԳԵՎՈՐ ԱՆԴՐԱԴԱՐՁ
Թեզ 2․ «Եկեղեցին պետք է անջատ լինի պետությունից, հետևաբար չպետք է միջամտի պետական կառավարմանը»։
ՓԱՍՏԱՐԿ․ «Այս իրավական ձևակերպումների տակ իշխանությունն ակնկալում է, որ Եկեղեցին պետք է լռի և դառնա հանրային ու ազգային կյանքից մեկուսացված «ծիսակատարությունների գրասենյակ»: Եկեղեցին չի կարող լռել, երբ տեսնում է անարդարություն, մեղք կամ պետականության ու ազգային ինքնության դեմ ուղղված վտանգ»։
ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ․
Պետության անջատումը Եկեղեցուց չի նշանակում Եկեղեցու անջատում Հայրենիքից ու Ժողովրդից.
Իրավական տեսանկյունից Եկեղեցին չի հավակնում քաղաքական իշխանության կամ պետական ապարատի կառավարմանը։ Սակայն Եկեղեցին չի կարող իրեն օտար համարել այն ժողովրդին, որի հոգևոր մայրն է։ Երբ վտանգվում են ժողովուրդը, խաղաղությունը, սրբավայրերը, եկեղեցական, մշակութային ժառանգությունն ու ազգային ինքնությունը, Եկեղեցին չի կարող հրաժարվել իր հովվական ու մարգարեական պատասխանատվությունից։
Մարգարեական կոչումը․ Չարիքը՝ չարիք և ստությունը՝ ստություն կոչելը։ Սուրբ Գրքում Աստծո մարգարեները երբեք չեն եղել պետական պաշտոնյաներ, բայց նրանք միշտ բարձրաձայնել են, երբ թագավորներն ու իշխանները արդարությունից շեղվել են, զրկանքների են ենթարկել ժողովրդին կամ անօրինություն կատարել, օրինակ՝ Նաթան մարգարեն՝ Դավիթ թագավորին, Հովհաննես Մկրտիչը՝ Հերովդեսին: Ճշմարտությունն ասելն ու չարիքը հանդիմանելը քաղաքականություն չէ, այլ հոգևոր պարտականություն։
Հայ Առաքելական Եկեղեցու պատմական առաքելությունը.
Դարեր շարունակ, երբ Հայաստանը կորցրել է պետականությունը, հենց Հայ Եկեղեցին է իր վրա վերցրել ազգային ինքնության, պետականության վերականգնման, կրթության, ազգային դիմադրողականության և պետականության վերականգնման գործում կարևոր առաքելություն։ Եկեղեցին ազգային ինքնության հիմնասյունն է, ոչ թե լոկ «մասնավոր կազմակերպություն»։
Քրիստոնեական սերն անտարբերություն չէ. Լռությունը չարիքի կամ անարդարության առջև քրիստոնեական առաքինություն չէ, այլ մեղսակցություն։ Քրիստոսի պատվիրած «երկրի աղն» ու «աշխարհի լույսը» լինելը (Մատթ. 5:13-14) նշանակում է ազդել հասարակության բարոյական առողջացման վրա, այլ ոչ թե փակվել տաճարի պատերի ներսում։
ԱՅՍՊԻՍՈՎ․ Եկեղեցին չի ձգտում քաղաքական իշխանության, բայց նաև չի կարող լռել վտանգի և հանրային անօրենությունների առաջ։ Հոգևորականը, լինելով ՀՀ քաղաքացի և իր հոտի հովիվը, ունի թե՛ քաղաքացիական, թե՛ հոգևոր պարտականություն՝ բարձրաձայնելու հոգևոր, ազգային, հայրենական ու բարոյական այն հարցերը, որոնք վճռորոշ են մեր ժողովրդի գոյության համար։ Սուրբ Գիրքն է պատգամում․
«Արդարությունը բարձրացնում է ազգը, իսկ մեղքը ազգեր է նվաստացնում» (Առակ. 14:34):
«Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեր և ամբողջ հոտի համար, որի վրա Սուրբ Հոգին տեսուչներ կարգեց ձեզ՝ հովվելու Տիրոջ ժողովրդին, որին նա փրկեց իր արյունով» (Գործք 20:28):
Հ․Գ․ Այս շարքը ներկայացնում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ուսմունքի և պատմական փորձի լույսի ներքո հաճախ շրջանառվող հակաեկեղեցական թեզերի պատասխանները»։

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ խաչի գյուտի տոնը
24425.10.2026, 18:54
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
32925.10.2026, 00:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
33324.10.2026, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
37524.10.2026, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
25324.10.2026, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
119323.10.2026, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
39522.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
164822.10.2026, 00:43