«Իսրայելը համաձայնություն չի տվել Խաղաղության խորհրդի՝ ՀԱՄԱՍ-ի զինաթափման ծրագրին»․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկիրը համաձայնություն չի տվել Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման շրջանակում անցած շաբաթ ընդունված ՀԱՄԱՍ-ի զինաթափման ծրագրին, գրում է The Times of Israel-ը։
«Նախագահ Թրամփը կամ նրա թիմը կարծում են, որ հնարավոր է ստիպել ՀԱՄԱՍ-ին զինաթափվել և ապառազմականացնել Գազայի հատվածը։ Մենք ուսումնասիրում ենք այդ հարցը։ Նրանք մեզ ուղարկել են նախագիծ, սակայն մենք համաձայնություն չենք տվել դրան։ Դա մեր նախագիծը չէր։ Մենք մեր դիտարկումներն ենք ուղարկել»,- տեսաուղերձում ասել է Իսրայելի վարչապետը, որի խոսքերը մեջբերում է պարբերականը։
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Գազայում իր ներկայիս դիրքերից չի հեռանա, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը լիովին չի զինաթափվել։
Նշվում է, որ Խաղաղության խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչների՝ Նեթանյահուի հետ հանդիպումից հետո հրապարակված հայտարարության մեջ նշվում է իսրայելական ուժերի դուրսբերման պայմանների փոփոխության մասին։ Լրատվամիջոցը կարծում է, որ Իսրայելի պահանջներին նման զիջումը «կարող է վտանգել ՀԱՄԱՍ-ի աջակցությունը այն առաջարկին, որի ապահովման համար ամիսներ են պահանջվել։
Անցած շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ Խաղաղության խորհրդի առաջարկած համաձայնագիրը ներառում է ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափում։ Նախատեսվում է, որ դրանից հետո իսրայելական ուժերը դուրս կգան տարածաշրջանից, իսկ «կայունացման միջազգային ուժերը նոր պաղեստինյան ոստիկանության հետ համատեղ կստանձնեն Գազայի բնակիչների և հարևանների անվտանգության ապահովման պատասխանատվությունը»։
Միևնույն ժամանակ, ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները բազմիցս նշել են, որ վայր չեն դնի զենքը, քանի դեռ Իսրայելը չի լքել Գազայի հատվածը և չի կատարել ավելի վաղ ձեռք բերված հրադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։

«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
6600:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
12700:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
5500:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
135Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
70Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
93Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
89Երեկ, 21:06
Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ԵՄ «բառային աճպարարության» համար
98Երեկ, 20:06