«Հայաստանը գիտակցում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարևորությունն իր զարգացման համար»․ Հաջիև

Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը չի սահմանափակվում միայն թղթի վրա արված հայտարարություններով։ Ադրբեջանը գործնական քայլերով վերահաստատել է իր հանձնառությունը խաղաղության գործընթացին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին թուրքական Milliyet թերթին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Ներկայումս Հարավային Կովկասում խաղաղություն է տիրում։ Եթե հայ-ադրբեջանական պատերազմը շարունակվեր, մեր հարևան երկրներում տեղի ունեցող հակամարտությունների կայծերը կարող էին տարածվել նաև մեր տարածաշրջանի վրա», - ասել է նա։
Հաջիևը նաև դրական է գնահատել Հայաստանի գործող իշխանությունների կողմից իրական Հայաստանի հայեցակարգի ընդունումը՝ որպես հիմնական մոտեցում։
«Մենք գիտակցում ենք, որ հայկական կողմը նույնպես ընդունել է նոր աշխարհաքաղաքական իրողությունը և այդ ուղղությամբ է ձևավորում իր քաղաքականությունը։ Նրանք հասկացել են, որ երկար տարիներ իրականացված օկուպացիոն քաղաքականությունն իրենց իսկ պահում էր պատանդի վիճակում, և գիտակցել են այդ ճանապարհի սխալ լինելը։ Այժմ Հայաստանը գիտակցում է, թե որքան կարևոր են Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններն իր զարգացման համար», - նշել է Հաջիևը։
Նա նաև հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը նոր աշխարհաքաղաքական իրողության մի մասն է և բխում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի շահերից։ «Քանի որ Հայաստանը նույնպես հասկանում է, որ տարածաշրջանում տարանցիկ հնարավորությունների առկայությունը կարևոր է իր զարգացման համար», — ասել է նա։

«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
6600:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
12700:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
5500:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
135Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
70Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
93Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
89Երեկ, 21:06
Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ԵՄ «բառային աճպարարության» համար
98Երեկ, 20:06