Երևանում դանակահարված 30-ամյա տղամարդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Օգոստոսի 2-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ դանակահարված վիճակում «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ, ում առողջական վիճակը գնահատվել է ծանր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Սերոբ Հ․-ն է։։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, անհայտ անձը Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 39 շենքի բակում դանակով հարվածել է Սերոբ Հ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք, ապա դիմել է փախուստի։

Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել (տեսանյութ)
12714:37
Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
11709:18
Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
333Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
345Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
559Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
379Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
479Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
188Երեկ, 09:12