ԱԺ պատգամավորի հոր հոգեհանգստին մասնակցելու ժամանակ Գորիսի էկոպարեկային ծառայության պետը հանկարծամահ է եղել

Օգոստոսի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Օրբելյանների փողոցի 2-րդ հասցեում դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ մահացածը Գորիսի բնակիչ 57-ամյա Սպարտակ Մ-ն է, ում ինքնազգացողությունը վատացել է նույն օրը ժամը 21:00-ի սահմաններում Օրբելյանների փողոցի թիվ 2-րդ հասցեում գործող սգո սրահի դիմացի հատվածում, ու մինչ կժամաներ Գորիսի բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը, նա մահացել է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Սպարտակ Մ-ն աշխատում էր Գորիսի էկոպարեկային ծառայության պետ, և մասնակցում էր Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հոր հոգեհանգստի արարողությանը։

Գորիսի դատարանում դատական նիստից հետո վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել
6510:54
«Երկու շաբաթվա ընթացքում Կիևի և Կիևի մարզի վրա ավելի քան 100 բալիստիկ հրթիռ է արձակվել». Զելենսկի
21200:07
Գեղարքունիքի մարզում վթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մшհացել է
152Երեկ, 21:36
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին (տեսանյութ)
166Երեկ, 15:48
«16 բալիստիկ հրթիռ, ավելի քան 280 ԱԹՍ»․ Զելենսկին՝ ռուսական հարվածների մասին (տեսանյութ)
391Երեկ, 15:19
Հուսիները հայտնել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքներին հարվածելու մասին
48226.10.2026, 10:01
Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
34425.10.2026, 19:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
34225.10.2026, 16:18