Թրամփը ստորագրել է հրամանագիր՝ ուղղված «ծննդաբերական զբոսաշրջության» դեմ պայքարին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է երկու հրամանագիր, որոնք միտված են սահմանափակելու ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու իրավունքը և ուժեղացնելու «ծննդաբերական զբոսաշրջության» դեմ պայքարի դաշնային միջոցառումները։ Այդ մասին հայտնել է Սպիտակ տունը։
Առաջին հրամանագիրը ընդլայնում է այն օտարերկրացիների երեխաների շրջանակը, որոնք չեն կարող օգտվել ԱՄՆ-ում ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու իրավունքից։ Խոսքը դիվանագետների, օտարերկրյա կառավարությունների շահերը ներկայացնող ոչ քաղաքացիների, ինչպես նաև «թշնամական պետությունների» քաղաքացիների երեխաների մասին է։
Երկրորդ հրամանագրով նախագահը համապատասխան լիազորություններ է փոխանցում պետքարտուղարին և ներքին անվտանգության նախարարին՝ հանձնարարելով դադարեցնել «ծննդաբերական զբոսաշրջության» պրակտիկան։ Իշխանությունները պարտավոր են որպես «ծննդաբերական զբոսաշրջություն» որակել այն դեպքերը, երբ օտարերկրյա քաղաքացիները ժամանում են ԱՄՆ բացառապես երեխա ունենալու նպատակով, որպեսզի նա ստանա ԱՄՆ քաղաքացիություն։
Երկրորդ հրամանագիրը Պետդեպարտամենտին և ներքին անվտանգության նախարարությանը հանձնարարում է սահմանափակել այն օտարերկրացիների մուտքը, որոնք ԱՄՆ են գալիս բացառապես երեխա ունենալու նպատակով։ Բացի այդ, փաստաթուղթը նախատեսում է թարմացնել «ծննդյան զբոսաշրջությանը» վերաբերող կանոնակարգերը, կարգավորումները և հրահանգները։

«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
8121:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
8321:06
Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ԵՄ «բառային աճպարարության» համար
9120:06
«Թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին»․ Հակոբ Բադալյան
11418:36
«Մենք շատ ենք ուշացել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
10417:30
«Ուզում են խմբակցությունները գլխատել»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
11117:24
«Մարդիկ համատարած բռնությունների մեջ դարձել են անտարբեր ու վախկոտ»․ Նաիրի Հոխիկյան
10817:12
«Բանտի դռները պետք է բացվեն»․ Այլընտրանքային նախագծեր խումբ
9016:54