«ՌԴ որևէ պաշտոնյա կանդրադառնա՞ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Տեսնենք՝ ՌԴ որևէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը Կիևում հանդիպել է նախագահ Զելենսկու հետ:
Վերջինս շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին օժանդակության համար։
Հիշեցնեմ, որ ՌԴ-ն ու Ադրբեջանը 2022-ի փետրվարին, СВО-ի մեկնարկից ընդամենը մի քանի օր առաջ կնքել էին ռազմավարական դաշնակցության հռչակագիր։
Այս տարիների ընթացքում Ադրբեջանը բացահայտ քաղաքական և այլ տիպի աջակցություն է ցուցաբերել իր դաշնակից ՌԴ-ի թշնամի Զելենսկու վարչակարգին։
Տեսնենք վաղն Ադրբեջանի դեսպանին ՌԴ ԱԳՆ կհրավիրե՞ն բողոքի նոտա հանձնելու, թե՞ ադրբեջանցիներին թույլատրված է ջերմ շփումները Զելենակու հետ։
Ասածս ի՞նչ է…
Այո, ես քննադատել ու քննադատում եմ ՀՀ կառավարիչների չհաշվարկված ու վնասակար քայլերն ուղղված հայ-ռուսական դաշնակցության դեմ, բայց հազարապատիկ ավելի վատ վարվում է Ալիևի ռեժիմը ՌԴ-ի հետ՝ ցերեմոնիկ ջերմացնելով հարաբերությունները Կիևի վարչակարգի հետ։
Ակհայտ է, որ պաշտոնական Երևանի նման քայլերի դեպքում պաշտոնական Մոսկվան դա առնվազն խիստ քննադատության կենթարկեր։
Հիմա սպասե՞նք Մոսկվայից խիստ քննադատության պաշտոնական Բաքվի հակառուսական քայլերի կապակցությամբ, թե՞ այստեղ դեռ գործում է հին հունական կանոնը՝ «ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին»»։

«Այսօր զանգել եմ Ադրբեջանի նախագահին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
016:06
«Արևմուտքը երես կթեքի Հայաստանից, երբ վերջինս դադարի հետաքրքրել որպես Ռուսաստանի դեմ գործիք»․ Մեդվեդև
4416:00
«Որևէ մեկի վերաբերյալ մենք այդպիսի հայտարարություն չպետք է ունենանք»․ Քրիստինե Վարդանյան
3515:30
«ՌԴ որևէ պաշտոնյա կանդրադառնա՞ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է»․ Էդուարդ Շարմազանով
4115:24
«ՔԿ հաղորդագրությունն օրինակ է, թե ինչպես մեկ պարբերության մեջ կարելի է մարդու իրավունքների մի քանի խախտում անել»․ Զառա Հովհաննիսյան
5514:48
«Սերգեյ Բագրատյանը նախկին ԲՀԿ-ական է․ կարար չէ՞ սուս մնար»․ Էդմոն Մարուքյան
7014:30
«Օպոզիցիան նենց մարդկանց ա բերել ԱԺ, որ ՔՊ-ի շատ պատգամավորներ ակադեմիկոսների դեմքով են ման գալիս»․ Էդմոն Մարուքյան
6314:12
«Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումը»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
6214:06