«Վաշինգթոնը փորձում է դեմքը պահպանելով դուրս գալ հորմուզյան «ճահճից»»․Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «ԱՄՆ-ի նախագահ Թրամփը, մեկնաբանելով Ուկրաինային «Պատրիոտ» հրթիռներ չտրամադրելու խնդիրը, նշել է, որ դրանք պետք են հենց իր երկրին։
Սա անուղղակիորեն հաստատում է հենց ամերիկյան ԶԼՄ-ների և փորձագետների պնդումները, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմում և Իսրայելի անվտանգությունն ապահովելիս սպառել է հարձակողական և պաշտպանողական հրթիռային պաշարների կրիտիկական ծավալ, ինչը զգալի ռիսկեր է ի հայտ բերել Չինաստանի և Ռուսաստանի հետ ենթադրյալ պատերազմի առումով։
Այս ամենի ֆոնին Իրանը պատրաստվում է Օմանի հետ միասին առաջիկայում իրավական բնույթ հաղորդել Հորմուզի նեղուցի նկատմամբ իր փաստացի վերահսկողությանը։ Պարզ է, որ Օմանը չունի ոչ ռազմական և ոչ էլ այլ ներուժ Հորմուզի նեղուցի հարցով ԱՄՆ-ին դեմ գնալու, ուստի ակնհայտ է, որ իրանական կողմի հետ համագործակցելու խնդիրը պաշտոնական Մասկատն առնվազն համաձայնեցնում է Վաշինգտոնի հետ, որն ամեն կերպ փորձում է դեմքը պահպանելով դուրս գալ հորմուզյան «ճահճից», նույնիսկ, եթե դրա հետևանքով կամրապնդվեն իրանական դիրքերը։
Հորմուզի խնդիրը, պատկերավոր ասած, այն տեսանելի ցուցափեղկն է, որում երևում է, թե ինչքան նպատակաուղղված է աշխատում իրանական դիվանագիտությունն՝ իր ռազմաքաղաքական ղեկավարության ռազմական հանդգնությունը և քաղաքական կամքը մեթոդաբար փոխակերպելով իրավական կարգավիճակի, քանի դեռ հակառակ կողմը խիստ զբաղված է իր հրթիռների թվի և բենզինի գնի հաշվարկով»։

«Գոյություն չունեցող հարցերի շուրջ հանրաքվե անցկացնելու ցանկացած արտաքին պարտադրանք պետք է մերժվի»․ Էդմոն Մարուքյան
3601:06
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգություն է հայտնել ՀԱԵ-ի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ
7800:54
«Վաշինգթոնը փորձում է դեմքը պահպանելով դուրս գալ հորմուզյան «ճահճից»»․Վարդան Ոսկանյան
4600:36
«Այս դատավարության յուրաքանչյուր մասնակից պետք է գիտակցի իր պատմական պատասխանատվությունը». Մանե Թանդիլյան
86Երեկ, 22:48
«Եկեղեցին ո՛չ ՀԷՑ է, ո՛չ «Ուելնես» կենտրոն, որ կարողանան կուլակաթափ անել». Նաթան Սրբազան (տեսանյութ)
92Երեկ, 22:18
«Մասկը հրաժարվում է թույլ տալ Կիևին օգտագործել Starlink-ը՝ ՌԴ-ին հարվածելու համար». #Atlantic
157Երեկ, 22:00
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները խստացնելու օրինագծին
157Երեկ, 21:47
«Փորձ է արվում փոխելու հայ մարդու ինքնաճանաչման հիմքերը»․ Արմեն Հովասափյան
84Երեկ, 20:36