«Եթե Ալիևը ստացել է հրավեր, իսկ Փաշինյանը՝ ոչ, դա կարող է խոսուն վկայություն լինել»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը թելեգրամյան իր էջում գրել է․ «ԱՄՆ նախագահ Թրամփը օգոստոսի 8–ին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։ Միանգամից նկատելի է մի տարբերություն։ Ադրբեջանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Մեծ 20-ի ամերիկյան գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար։
Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցի վերաբերյալ Երևանի տարածած հաղորդագրության մեջ չկա այդպիսի հիշատակում։ Դա ի՞նչ է նշանակում՝ Թրամը Ալիևին հրավիրել է, իսկ Փաշինյանին՝ ո՞չ։
Նշեմ, որ G20–ի գագաթնաժողովը 2026 թվականի դեկտեմբերի 14–15–ին կայանալու է ԱՄՆ Մայամի քաղաքում՝ Ֆլորիդա նահանգում։
Համենայն դեպս, եթե Ալիևը ստանում է հրավեր, իսկ Փաշինյանը՝ ոչ, դա կարող է բավականին խոսուն վկայություն լինել իրերի, այսպես ասած, բուն դրության մասին, մասնավորապես այն մասին, որ Հայաստանն այս ամենում ընդամենը միջոցն է՝ Ադրբեջանի հետ ԱՄՆ համաձայնությունների համար։ Այն, ինչի մասին նշել եմ բազմիցս։ Իհարկե այնպես չէ, որ Փաշինյանին էլ հրավեր ուղարկելու դեպքում, իրավիճակը ստանում էր այլ տրամաբանություն։ Պարզապես, այս պարագայում, եթե մեկն ունի հրավեր, իսկ մյուսը՝ ոչ, ըստ էության ստացվում է, որ ԱՄՆ այլևս չի էլ փորձում պահպանել գոնե ձևական հավասարակշռություն։ Թեև, գուցե համարում են, որ հավասարակշռության համար բավական է և այն, որ Թրամփը զանգահարել է նաև Փաշինյանին»։

«Եթե Ալիևը ստացել է հրավեր, իսկ Փաշինյանը՝ ոչ, դա կարող է խոսուն վկայություն լինել»․ Հակոբ Բադալյան
2603:06
«Երբ բանականությունը զիջում է կուրությանը, պետական հիմքերը սկսում են խարխլվել»»․ Մանե Թանդիլյան (լուսանկար)
5002:06
«Այս պակտը փոխում է տարածաշրջանի ռազմական բալանսը»․ Հայկ Սահակյան
8800:48
«Տավուշում 3 տարվա ընթացքում ուսուցիչների թիվը նվազել է 248-ով». Ոսկան Սարգսյան
8200:36
«Եթե Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն չմասնակցեր ընտրություններին, նրա փեսան կձերբակալվե՞ր»․ Ոսկան Սարգսյան
9600:06
«Ինչ անում են Ադրբեջանն ու Թուրքիան ՌԴ֊ի դեմ, քիչ են անում»․ Գագիկ Համբարյան
103Երեկ, 23:48
«Ամեն ինչ արել է, որ նախկինները դաշտում լինեն, նրանց վրա ինքնահաստատվելով՝ պահի իշխանությունը»․ Արգիշտի Կիվիրյան
88Երեկ, 23:12
«Ադրբեջանում ռեպորտաժ է հրապարակվել, որտեղ Սյունիքը համարել են «Արևմտյան Ադրբեջանի» մաս». Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
101Երեկ, 22:36