«Եթե 5-րդ դարում կոմունիստներ լինեին, նրանց էլ կներառեի». հետաքրքիր փաստեր Գրիգոր Խանջյանի «Վարդանանք»-ի մասին

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Խանջյան» սրահում գտնվող Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» որմնանկարը պարզապես Ավարայրի ճակատամարտի պատկեր չէ։ Այն մի ամբողջ պատմական գաղափար է, որտեղ 5-րդ դարի Վարդանանց կողքին հայտնվում են հետագա դարերի հայ մշակույթի, գրականության և ազգային պայքարի ներկայացուցիչներ։
2026 թվականին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ավարտվել է Խանջյանի մոնումենտալ եռապատկերի վերականգնման նախագիծը, և ստեղծագործությունները կրկին ներկայացվել են հանրությանը։ Նախագիծը համընկել է Խանջյանի ծննդյան 100-ամյակի տարվա հետ։
Ստորև հավաքել ենք մի շարք ուշագրավ փաստեր կոթողային այս ստեղծագործության մասին։
1. «Վարդանանքը» երեք մեծ պատմական տեսարաններից մեկն է
Խանջյանի մոնումենտալ եռապատկերը բաղկացած է երեք հիմնական հատվածից․
• «Հայոց այբուբեն» — 1992–1994
• «Վարդանանք» — 1995–1998
• «Վերածնված Հայաստան» — 1998–2000
Այս հաջորդականությունը կարելի է կարդալ որպես գաղափարական շղթա՝ գիր և լեզու → ինքնության պաշտպանություն → վերածնունդ։
2. Վարդան Մամիկոնյանը պատկերի կենտրոնական հերոսն է
Որմնանկարի կենտրոնում սպիտակ ձիու վրա հեծած Վարդան Մամիկոնյանն է՝ բարձրացրած սրով։ Նրա շուրջը խիտ խմբավորված են մարտիկները։
3. Նկարում կան մարդիկ, որոնք 451 թվականին այնտեղ լինել չէին կարող
Սա որմնանկարի ամենաանսպասելի լուծումներից է։
Խանջյանը Վարդանանց կողքին պատկերել է հետագա դարերի հայերի։ Ճանաչելի են Կոմիտասը, Դանիել Վարուժանը, Անդրանիկը, Եղիշե Չարենցը, Պարույր Սևակը և այլք։
Այսպիսով՝ նկարիչը միտումնավոր խախտել է ժամանակագրությունը՝ ստեղծելով խորհրդանշական կապ տարբեր դարաշրջանների միջև։
4. «Վարդանանքը» սկզբում որմնանկար չէր
1981 թվականին Խանջյանի ստեղծած «Վարդանանք» ստեղծագործությունն առաջին անգամ ներկայացվել է որպես մեծածավալ կտավ՝ նախնական կոմպոզիցիա։ Հետագայում այն վերածվել է գոբելենի, իսկ հետո՝ որմնանկարի։
Գոբելենն այսօր ցուցադրվում է Մայր Աթոռի Նոր Վեհարանի գահասրահում։
5. Մոսկվայում քննադատություն էր հնչել ընտրված թեմայի կապակցությամբ
Խանջյանի «Վարդանանքը» ստեղծվել էր խորհրդային տարիներին, և թեման ինքնին բավական զգայուն էր․ խոսքը քրիստոնեական հավատքի պաշտպանության մասին էր։
Մոսկվայում քննադատություն էր հնչել, թե նկարում չափազանց շատ հոգևորականներ կան։
Ըստ հրապարակված հիշողությունների՝ Խանջյանը սրամտել էր՝ ասելով․ «Եթե 5-րդ դարում կոմունիստներ լինեին, նրանց էլ կպատկերեի»։
6. Խանջյանն ինքն իրեն էլ է ներառել Վարդանանց շարքում
Ժամանակակից մեծանուն հայերի շարքում որմնանկարում իր տեղն է գտել նաև ինքը՝ նկարիչ Գրիգոր Խանջյանը։
7. «Վարդանանքը» Խանջյանի կյանքի վերջին շրջանի գլխավոր գործերից է
Որմնանկարի այս հատվածը ստեղծվել է 1995–1998 թվականներին։
Ամբողջ մոնումենտալ նախագիծը, սակայն, Խանջյանը չհասցրեց ավարտել․ նա մահացավ 2000 թվականին։
8. «Վարդանանքը» իրականում միայն 451 թվականի մասին չէ
Որմնանկարի ամենամեծ գաղափարներից մեկն այն է, որ Վարդանանց պատերազմը ներկայացվում է՝ որպես շարունակվող պատմություն։
Վարդանի կողքին հայտնված Կոմիտասը, Վարուժանը, Չարենցը, Անդրանիկը, Սևակը և մյուս կերպարները ստեղծում են խորհրդանշական ժամանակային կամուրջ՝ միավորելով տարբեր դարերում ապրած հայերի պայքարը, մշակույթն ու ազգային հիշողությունը։

«Եթե 5-րդ դարում կոմունիստներ լինեին, նրանց էլ կներառեի». հետաքրքիր փաստեր Գրիգոր Խանջյանի «Վարդանանք»-ի մասին (լուսանկար)
5501:06
Միջնադարյան Հայաստանի առևտրի բացառիկ վկան. Ջրափիի քարավանատունը (լուսանկար)
86Երեկ, 22:30
Նոր բացահայտում՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի Անապատ եկեղեցու տարածքում (լուսանկար)
122505.08.2026, 03:06
«Պետության անջատումը Եկեղեցուց չի նշանակում Եկեղեցու անջատում Հայրենիքից ու Ժողովրդից». Սամվել դպիր Գրիգորյան
124205.08.2026, 00:30
Իտալիայում ազատազրկման են դատապարտել կեղծ հռոմեական ամֆիթատրոն կառուցած քաղաքացուն (տեսանյութ)
429003.08.2026, 22:54
Թուրքիայում քննարկում են Կարսում Նիկոլայ II-ի որսորդական տնակի վերականգնման հարցը (լուսանկար)
288703.08.2026, 19:46
Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր (տեսանյութ)
174230.07.2026, 23:30
«Երևանում տարվում են աշխատանքներ հայկական ուշ մոդեռնիզմի 2 կարևորագույն օրինակների վերացման ուղղությամբ». Սարհատ Պետրոսյան
217928.07.2026, 02:12