«Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կենտրոնանում է իր ակտիվների ապասառեցման վրա». Ուոլց

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլցը հայտարարել է, որ Իրանը Միացյալ Նահանգների հետ բանակցությունների ընթացքում առաջնային ուշադրություն է դարձնում ֆինանսական հարցերին, մասնավորապես՝ իր ակտիվների ապասառեցմանը:
«Իրանցիներն այժմ ավելի շատ վախենում են ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթից, քան պատերազմի նախարար Փիթ Հեգսեթից։ Երբ նրանք նստում են մեր բանակցողների հետ սեղանի շուրջ, նրանք խոսում են փողի, փողի ու էլի փողի մասին, որովհետև ռմբակոծություններին նրանք կդիմանան... Նրանք մշտապես խնդրում են հասանելիություն իրենց փողերին, իրենց ակտիվներին, որոնք մենք սառեցրել ենք»,- ասել է Ուոլցը Fox News հեռուստաալիքին։
Ուոլցը հավելել է, որ հենց սա է նկատի ունենում Թրամփը՝ խոսելով Թեհրանի վրա ճնշում գործադրելու մասին։
«Շրջափակման հետ համատեղ հենց դա է, ի վերջո, ստիպելու իրանցիներին զիջումների գնալ»,- հայտարարել է Ուոլցը։

«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
8121:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
8321:06
Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ԵՄ «բառային աճպարարության» համար
9120:06
«Թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին»․ Հակոբ Բադալյան
11418:36
«Մենք շատ ենք ուշացել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
10417:30
«Ուզում են խմբակցությունները գլխատել»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
11117:24
«Մարդիկ համատարած բռնությունների մեջ դարձել են անտարբեր ու վախկոտ»․ Նաիրի Հոխիկյան
10817:12
«Բանտի դռները պետք է բացվեն»․ Այլընտրանքային նախագծեր խումբ
9016:54