«Մամուլը գրում է, որ դուք խնդիրներ ունեք խմբակցությունում»․ լրագրողը՝ Էդգար Ղազարյանին

«Մամուլը գրում է, որ դուք խնդիրներ ունեք խմբակցությունում և ձեզ հնարավորություն են տվել ելույթ ունենալ ու սակրավորների թեմայի վերաբերյալ ներողություն խնդրել, բայց դուք այդ ելույթը չեք ունեցել․ ինչպե՞ս կմեկնաբանեք»,- «Ֆակտոր»-ը դիմեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին։ «Ով գրել է, թող նա էլ մեկնաբանի, ես ստիպված հաջորդ օրը եկել եմ մեր խմբակցության հետ վիճել, որ իրենց գրածը սուտ դուրս չգա»,- կատակեց Ղազարյանը և շարունակեց․ «Իսկ սակրավորների թեման՝ անհարկի շահարկվող թեմա է, դեռ ինքնահաստատվողներ կան, թող շարունակեն, մի հատ քամվեն՝ հետո իրենց պատասխանը կստանան»։
Հիշեցնենք՝ «Հայելի» ակումբում ասուլիսներից մեկի ժամանակ հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ասել էր․ «Արդեն երկրորդ դեպքն է, որ հայ սակրավորը պայթում է հայ զինվորի կողմից տեղադրված ականի վրա՝ ՀՀ ինքնիշխան տարածքում:
Մաղթում ենք, որ դա վերաբերվի բոլորին: Ինչքան հայ սակրավոր կմտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք, որ այնտեղից դուրս բերվի նրա մարմինը կամ վիրավոր մարմինը»։
Արդեն 9-րդ գումարման ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ, պարզաբանելով ասածը, նորընտիր պատգամավոր Ղազարյանը նշել էր. «Հատվածը 2024 թվականից է, հետևի նկարում Սրբազանի քայլերթի կադրերն են: Այդ ժամանակ հանձնարարական էին տվել հայ սակրավորներին, որպեսզի այն տարածքները, որ հանձնվելու են Ադրբեջանին, նրանք ականազերծեն, նոր հանձնեն: Ու դիմում էի սակրավորներին, ասում՝ ձեր խնդիրը էդ տարածքները ականապատելն է, ոչ թե ականազերծելը, դուք իրավունք չունեք ապօրինի հրաման կատարելու: Ասում էի՝ եթե ձեզ հանձնարարում են թշնամու առաջ ճանապարհ բացել, որ նրանք գան, մեր երեխեքին սպանեն, դա թշնամություն է, իսկ թշնամություն անողը պետք է պատժվի: Իմաստը դա էր»:

«Պետության անվտանգությունը չի կարելի կառուցել այն ենթադրության վրա, որ պատերազմ չի լինելու»․ Վահագն Սարոյան
2913:12
«Չենք փորձում պայմանավորվել հետները, դրա համար ենք իրենց համար խնդիր»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
3413:00
Իրանի խորհրդարանում ԱՄՆ-ին խորհուրդ են տվել «չխայտառակվել» և հեռանալ Մերձավոր Արևելքից
7212:55
«Ասում եմ՝ անգրագետ եք, ձեր բարեկամներին տնօրեն եք նշանակում, նեղանում են». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
4012:48
«Այս իշխանությունները իբր գնում են դեպի Եվրոպա, բայց ավելի են խորացնում բռնապետությունը»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
3412:42
Իսլանդիան Թրամփի հրապարակման պատճառով ԱՄՆ դեսպանին կանչել է ԱԳՆ
11512:13
«Շատ լուրջ զարգացումներ են տեղի ունենալու, որոնց Քոչարյանը դիմադրելու է»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
5612:06
«Հնարավոր է դիմենք ՄԻԵԴ կամ ՄԱԿ»․ Հովհաննես Խուդոյան
5611:42