Վենեսուելայում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 6301-ի

Վենեսուելայում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 6301-ի, ասվում է Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսի հրապարակած նոր զեկույցում։
Ռոդրիգեսի Telegram ալիքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ աղետի զոհ է դարձել 6301 մարդ։ Մեկ շաբաթ առաջ պաշտոնական վիճակագրությունը հայտնում էր 6125 մահվան մասին՝ այդպիսով հաստատված զոհերի թիվն ավելացնելով 176 մարդով։ Իշխանությունները ստուգել են 53314 բնակելի շենքեր։ Դրանցից 31336-ը համարվում է բնակելի, 12411-ը՝ սահմանափակ օգտագործման և 9567-ը՝ բարձր ռիսկայնության: Տուժածներին արդեն հանձնվել է 287 նոր բնակարան։
Վերականգնման աշխատանքների ընթացքում հեռացվել է 483 525 տոննա շինարարական աղբ, որը կազմում է փլատակների ընդհանուր ծավալի 23,26%-ը, ասվում է ամփոփագրում։
Վենեսուելայում հունիսի 24-ին 7,2 և 7,5 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել 39 վայրկյան ընդմիջումով։ Ամենալուրջ ավերածությունները տեղի են ունեցել Լա Գուայրա և Կարակաս նահանգներում։ Երկրի իշխանությունները հայտարարեցին արտակարգ դրություն և սկսեցին վերակառուցման լայնածավալ ծրագիր։

Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
202Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
216Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
375Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
265Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
349Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
155Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
30408.11.2026, 21:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
28608.11.2026, 20:00