«Հայաստանի տարածքում մեր մասնագետների իրականացրած վերլուծության արդյունքում որոշվել են այն վայրերը, որտեղ պետք է տեղադրվեն էլեկտրասյուները»․ Ալիև

«Երբ մենք առաջ էինք քաշում «Զանգեզուրի միջանցքի» գաղափարն ու նախաձեռնությունը, առաջին հերթին նկատի ունեինք տրանսպորտային հատվածը։ Բայց այսօր մենք այն ավելի լայն ենք դիտարկում։ Օրինակ, ունենք նախագիծ՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական հատվածից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծերի անցկացման վերաբերյալ»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը։
«Հայաստանի տարածքում մեր մասնագետների իրականացրած վերլուծության արդյունքում նույնիսկ որոշվել են այն վայրերը, որտեղ պետք է տեղադրվեն էլեկտրասյուները։ Հույս ունեմ, որ հայկական կողմն այս հարցը ևս չի ձգձգի։ Քանի որ դա առաջին հերթին կարող է հենց նրանց անհրաժեշտ լինել․ այժմ նրանց էներգիայի հիմնական աղբյուրը ատոմակայանն է, որի կառավարումը, ի դեպ, նրանց ձեռքում չէ։ Սա՝ առաջինը։ Երկրորդ՝ այդ կայանը հնացել է և վտանգի աղբյուր է ողջ տարածաշրջանի համար։ Ադրբեջանն ու Թուրքիան տարբեր միջազգային հարթակներում բազմիցս իրենց մտահոգությունն են հայտնել այս հարցի վերաբերյալ։ Այդ կայանի շահագործման ժամկետի երկարաձգումը չի կարող անվերջ գործընթաց լինել․ վաղ թե ուշ այն պետք է փակվի։ Բնականաբար, եթե այն փակվի, Հայաստանը լիովին կհայտնվի էներգետիկ ճգնաժամի մեջ։ Հետևաբար, ինչպես ասում են, լրացուցիչ աղբյուրի առկայությունը միայն կարող է օգտակար լինել։ Օրինակ՝ այսօր մեր էներգետիկ գծերը միացված են Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի հետ, իսկ Վրաստանի տարածքով՝ նաև Թուրքիայի հետ։ Հետևաբար, էներգետիկ միջանցքը, որը Հայաստանի տարածքից կձգվի դեպի Նախիջևան, այնուհետև՝ Թուրքիա և Եվրոպա, հնարավորություն կտա նաև Հայաստանի էներգետիկ համակարգին դիմակայել ճգնաժամի դեպքում։ Ուստի որքան շուտ դա իրականացնենք, այնքան լավ»,- նշել է Ալիևը։

«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
3602:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
5200:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
5500:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
65Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
66Երեկ, 23:30
«Նիկոլ Փաշինյանը մեղմ ժպիտով հասկացնում է, որ Տիգրանաշենը հանձնվելու է Ադրբեջանին»․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
78Երեկ, 22:54
ՍԴ նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվել․ կանցկացվի նոր ընտրություն
76Երեկ, 22:00
«Նիկոլ Փաշինյանի՝ Ալիևին և Էրդողանին քծնելու ձգտումը անցնում է ողջամտության սահմանները»․ Կարպիս Փաշոյան
73Երեկ, 21:48