«Մեքքայի համաձայնագիրն ուղղված չէ որևէ երկրի դեմ»․ Էրդողան

Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի ստորագրած պաշտպանության համաձայնագիրը երեք երկրների ռազմավարական կամքի դրսևորումն է և ուղղված չէ որևէ պետության դեմ։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է Asharq Al-Awsat թերթին տված հարցազրույցում։
«Համաձայնագիրը, որը հիմնված է այն ըմբռնման վրա, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծեն հենց տարածաշրջանի երկրները, ռազմավարական կամքի դրսևորում է՝ հիմնված խաղաղության, կայունության, համերաշխության և հավաքական զսպման վրա, այլ ոչ թե որևէ առանձին երկրի դեմ ուղղված դաշինքի ձևավորման։ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի ձեռնարկած այս պատմական քայլը արտահայտում է այն ըմբռնումը, որ մեկի անվտանգությունը բոլորի անվտանգությունն է»,- Էրդողանի խոսքերը մեջբերում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը։
Թուրքիայի առաջնորդը նշել է, որ համաձայնագիրը բաց է «բոլոր եղբայրական երկրների» համար։ Նրա կարծիքով՝ տարածաշրջանի ապագան այլևս չի կարող ձևավորվել առանց տարածաշրջանի երկրների կամքը հաշվի առնելու և «դրսից պարտադրված բաղադրատոմսերի» հիման վրա։

«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
6221:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
6721:06
Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ԵՄ «բառային աճպարարության» համար
8020:06
«Թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին»․ Հակոբ Բադալյան
10318:36
«Մենք շատ ենք ուշացել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
10017:30
«Ուզում են խմբակցությունները գլխատել»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
10417:24
«Մարդիկ համատարած բռնությունների մեջ դարձել են անտարբեր ու վախկոտ»․ Նաիրի Հոխիկյան
10417:12
«Բանտի դռները պետք է բացվեն»․ Այլընտրանքային նախագծեր խումբ
8416:54