Պուտինն առաջին անգամ այցելել է Կուրիլյան կղզիներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սախալինի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Կուրիլյան կղզիներից Իտուրուպ կղզի, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նրան դիմավորել է նահանգապետ Վալերի Լիմարենկոն։ Այցի առաջին կանգառը «Յասնի» ձկնավերամշակման կոմբինատն էր։
Նախօրեին, Վլադիմիր Պուտինը ժամանել է Հարավային Սախալինսկ՝ մասնակցելու Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունների եզրափակիչ փուլին, որոնք մեկնարկել էին օգոստոսի 4-ին։
Նշենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամբողջ արշիպելագը ներառվել է Խորհրդային Միության կազմում, սակայն Ճապոնիան վիճարկում է Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան կղզիների և մի քանի փոքր, անմարդաբնակ կղզիների պատկանելությունը։
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը տարածաշրջան այցելել է հինգ անգամ։ Դմիտրի Մեդվեդևը Կուրիլյան կղզիներում եղել է չորս անգամ՝ երեք անգամ՝ որպես վարչապետ, և մեկ անգամ՝ որպես երկրի նախագահ։ Իսկ 2021 թվականին այցելել էր ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
7421:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
7621:06
Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ԵՄ «բառային աճպարարության» համար
8620:06
«Թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին»․ Հակոբ Բադալյան
10918:36
«Մենք շատ ենք ուշացել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
10217:30
«Ուզում են խմբակցությունները գլխատել»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
10817:24
«Մարդիկ համատարած բռնությունների մեջ դարձել են անտարբեր ու վախկոտ»․ Նաիրի Հոխիկյան
10617:12
«Բանտի դռները պետք է բացվեն»․ Այլընտրանքային նախագծեր խումբ
8616:54