ԱՄՆ-ն նախատեսում է մինչև սեպտեմբերի 30-ը ավարտել իր զինվորականների դուրսբերումն Իրաքից

ԱՄՆ զինվորականները պատրաստվում են մինչև սեպտեմբերի վերջ դուրս բերել Իրաքից իրենց բոլոր ուժերը, հայտնում է Associated Press-ը։
Գործակալության տվյալներով՝ Իրաքի վարչապետ Ալի ալ-Զաիդին նախօրեին հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատար, ծովակալ Բրեդ Քուփերի հետ։
Ավելի ուշ Ալ Զաիդին հայտարարել է, որ սեպտեմբերի 30-ը հաստատել է որպես «Իրաքում ԻՊ-ի դեմ պայքարի համար գլոբալ կոալիցիայի ռազմական առաքելության ավարտի և նրա ուժերի դուրսբերման ավարտի հաստատված և վերջնական ամսաթիվ»:
Ամերիկացի պաշտոնյան լրատվամիջոցին հայտնել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է զորքերի դուրսբերումն ավարտել մինչև սեպտեմբերի 30-ը, սակայն հրաժարվել է հայտնել, թե քանի զինծառայող է մնում Իրաքում և որտեղ են դրանք վերատեղակայվելու:
«Միացյալ Նահանգները, Իրաքը և կոալիցիոն գործընկերները հսկայական հաջողությունների են հասել ԻՊ-ի ջախջախման գործում, և այժմ Իրաքի անվտանգության ուժերը, ներառյալ «փեշմերգան» և Իրաքյան Քուրդիստանի անվտանգության այլ ուժեր, կգլխավորեն Իրաքում ահաբեկիչների դեմ պայքարը», - ասել է գործակալության զրուցակիցը:
Իրաքի քրդերի երկու ներկայացուցիչներ իրենց հերթին հայտնել են, որ ամերիկյան զորքերի և ռազմական տեխնիկայի դուրսբերումը Էրբիլից սկսվել է մոտ երեք շաբաթ առաջ:

«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
6221:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
6721:06
Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ԵՄ «բառային աճպարարության» համար
8020:06
«Թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին»․ Հակոբ Բադալյան
10318:36
«Մենք շատ ենք ուշացել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
10017:30
«Ուզում են խմբակցությունները գլխատել»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
10417:24
«Մարդիկ համատարած բռնությունների մեջ դարձել են անտարբեր ու վախկոտ»․ Նաիրի Հոխիկյան
10417:12
«Բանտի դռները պետք է բացվեն»․ Այլընտրանքային նախագծեր խումբ
8416:54