«Սպիտակ տունը դեմ է Լիբանանում իսրայելական զինծառայողների մշտական ներկայությանը»․ #Axios

Սպիտակ տունը դեմ է Իսրայելի զինվորականների՝ Լիբանանում հնարավոր մշտական ներկայությանը, քանի որ դա հակասում է հունիսին Իսրայելի և Լիբանանի միջև կնքված համաձայնագրին, հայտնում է Axios-ի լրագրող Բարակ Ռավիդը՝ հղում կատարելով ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյային։
Ինչպես լրագրողը գրել է X սոցիալական ցանցում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննադատել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հայտարարությունը՝ Լիբանանի հարավում իսրայելական զինվորականներ տեղակայելու վերաբերյալ։ Ռավիդը հիշեցրել է, որ նախօրեին Լիբանանի հարավ կատարած այցի ժամանակ Կացը հայտարարել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) կմնա «Լիբանանում, Սիրիայում և Գազայի հատվածում անվտանգության գոտիներում»՝ Իսրայելի անվտանգությունն ապահովելու համար։
Լրագրողի խոսքով՝ Սպիտակ տունը շեշտել է, որ Կացի խոսքերը հակասում են այն պարտավորություններին, որոնք Իսրայելի կառավարությունը ստանձնել է ԱՄՆ-ի և Լիբանանի հետ համաձայնագրի շրջանակում։
«Միացյալ Նահանգները ակնկալում է, որ բոլոր կողմերը կգործեն շրջանակային համաձայնագրին համապատասխան, իսկ Իսրայելը հստակ հայտարարել է, որ Լիբանանի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի։ Լիբանանի հարավում մշտական ռազմական ներկայությունը անհամատեղելի է ինչպես համաձայնագրով ստանձնած պարտավորությունների, այնպես էլ երկու պետությունների երկարաժամկետ խաղաղության և անվտանգության հետ», - նշել է պաշտոնյան։
Ռավիդի խոսքով՝ պաշտոնյան շեշտել է, որ ԱՄՆ-ն «լիովին հարգում է» Լիբանանի տարածքային ամբողջականությունը։ «Շրջանակային համաձայնագիրը հստակ նախատեսում է որոշակի պայմաններով փուլային վերաբաշխում, որը կապված է լիբանանյան «Հեզբոլահ» շարժման զինաթափման և դրա ենթակառուցվածքների ոչնչացման հաստատման հետ։ Լիբանանի զինված ուժերը սկսել են համապատասխան միջոցառումների իրականացումը առաջին պիլոտային գոտիներում, իսկ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել այս գործընթացի լիարժեք իրականացմանը», - լրագրողը մեջբերում է Պետդեպարտամենտի պաշտոնյայի խոսքերը։

«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
4700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
4900:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
59Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
62Երեկ, 23:30
«Նիկոլ Փաշինյանը մեղմ ժպիտով հասկացնում է, որ Տիգրանաշենը հանձնվելու է Ադրբեջանին»․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
73Երեկ, 22:54
ՍԴ նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվել․ կանցկացվի նոր ընտրություն
74Երեկ, 22:00
«Նիկոլ Փաշինյանի՝ Ալիևին և Էրդողանին քծնելու ձգտումը անցնում է ողջամտության սահմանները»․ Կարպիս Փաշոյան
71Երեկ, 21:48
ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը և «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ
75Երեկ, 21:24