Դանակահարություն Ռուսթավելի փողոցում

Օգոստոսի 9-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ռուսթավելի փողոցի 29 հասցե, որտեղ տեղի է ունեցել դանակահարություն, և կա 2 վիրավոր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Արտյոմ Մ․-ն և 40-ամյա Կարլեն Մ․-ն, Ռուսթավելի փողոցի 14 հասցեի մոտ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, վիճաբանել միմյանց հետ և հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։ Վիճաբանության ընթացքում Արտյոմ Մ․-ն կտրող-ծակող առարկայով հարվածել է Կարլեն Մ․-ի ազդրին, իսկ վերջինս անհայտ առարկայով հարվածել է Արտյոմ Մ․-ի գլխին՝ միմյանց պատճառելով մարմնական վնասվածքներ։ Արտյոմ Մ․-ն «ԳՈՒՎ», իսկ Կարլեն Մ․-ն՝ «աջ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշումներով տեղափոխվել են հիվանդանոց։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին։

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
11209:18
Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
329Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
341Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
552Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
376Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
473Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
186Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
33408.11.2026, 21:00