Արցախի բարբառը հասանելի է iPhone-ների iOS օպերացիոն համակարգում

Արցախի Մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել. «Ողջունում և բարձր ենք գնահատում iOS օպերացիոն համակարգի iBuben Keyboard մոբայլ հավելվածում Արցախի բարբառի ինտեգրմանն ուղղված մասնավոր նախաձեռնությունը։
Արցախցիների բռնի տեղահանության և բռնագաղթի հետևանքով ստեղծված այս ծանրագույն պայմաններում մեր լեզվական ու մշակութային ժառանգության պահպանումը, ուսումնասիրությունն ու հանրայնացումը ստանում են ռազմավարական նշանակություն։ Արցախի բարբառը՝ հայերենի ամենախոշոր, հնագույն ու հարուստ բարբառներից մեկը, հանդիսանում է մեր ժողովրդի ազգային ինքնության, պատմական հիշողության և հայրենիք վերադառնալու արդարացի ու անօտարելի իրավունքի կենսունակության հիմնասյունը։
Այս նախագիծն ունի ինստիտուցիոնալ առանցքային նշանակություն։ Հետազոտող Արմեն Սարգսյանի ակադեմիական աշխատության կիրառումն ապահովել է բառապաշարային բազայի բարձր որակն ու երաշխավորել օգտագործվող լեզվական նյութի վավերականությունը։ Միևնույն ժամանակ, ժամանակակից մոբայլ սարքավորումների բառերի կանխատեսման (ավտոհուշման) գործառույթում բարբառի ներդրումը նպաստում է առօրյա հաղորդակցության մեջ դրա ակտիվ կիրառմանը, հատկապես՝ երիտասարդության շրջանում, ինչն էական է տարագրության մեջ մեր մշակութային դիմագիծը չկորցնելու համար։
Բարբառի փոխադրումը ժամանակակից թվային տիրույթ արդյունավետ գործիք է մշակութային-լեզվական ժառանգությունը դուրսմղումից ու մոռացությունից պաշտպանելու համար՝ վառ պահելով մեր պատմական հողերն ու տուն վերադառնալու հավատը։ Երախտագիտություն ենք հայտնում նախագծի հեղինակ Ալբերտ Հարությունյանին և նախաձեռնության իրականացմանը մասնակցած բոլոր մասնագետներին ու հորդորում քաղաքացիներին ակտիվորեն օգտագործել հասանելի թվային գործիքները մայրենի լեզուն պահպանելու համար»։

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ խաչի գյուտի տոնը
24425.10.2026, 18:54
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
32925.10.2026, 00:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
33324.10.2026, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
37524.10.2026, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
25324.10.2026, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
119323.10.2026, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
39522.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
164822.10.2026, 00:43