Հանցավոր խումբ է վնասազերծվել

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է․ «Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության հերթական բացահայտումը հուլիսի 23-ին էր։ Ոստիկանները հանցավոր խումբն են վնասազերծել՝ Քննչական կոմիտեի գործընկերների հետ իրականացնելով անակնկալ խուզարկություն։ Հայտնաբերվել և առգրավվել են նախաքննության համար էական նշանակություն ունեցող ապացուցողական տեղեկություններ։
Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների ձեռնարկած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էին ենթադրյալ հանցավոր կազմակերպության անդամների ինքնությունն ու դերակատարումը:
Քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանում գործող հյուրանոցներից մեկի կոմերցիոն տարածքում հատուկ համակարգչային տեխնիկայի և ծրագրակազմերի կիրառմամբ մի խումբ անձինք ուղեբեռների տեղափոխում իրականացնող արտասահմանյան տնտեսվարողների վստահությունը չարաշահելու միջոցով կատարում են առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ:
Կազմակերպության անդամները, ներկայանալով որպես ԱՄՆ-ում բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների աշխատակիցներ, ձեռք են բերել տնտեսվարողների վստահությունը և ուղեբեռները տեղափոխել այլ վայր։ Հետագայում հափշտակված ուղեբեռը վաճառվել է, իսկ ֆինանսական միջոցները փոխանցվել հանցավոր կազմակերպության անդամների հաշվեհամարներին և փոխակերպվել տարբեր կրիպտոակտիվների:
Առերևույթ հանցագործության մասին Քննչական կոմիտե ներկայացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները և ԱՄՆ իրավապահ մարմիններն իրականացնում են մի շարք միջոցառումներ՝ հանցավոր մեխանիզմի վերաբերյալ լրացուցիչ փաստական տվյալներ ձեռք բերելու, ՀՀ տարածքում նույնաբովանդակ հանցավոր գործունեություն իրականացնող այլ խմբերին հայտնաբերելու ուղղությամբ։
Հանցավոր գործունեությունից տուժած անձանց կամ տնտեսվարողներին հայտնաբերելու նպատակով ՆԳՆ ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության անհետաձգելի միջոցառումները շարունակվում են»։

«44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, անհայտ է 191 անձի գտնվելու վայրը»․ ՔԿ
4611:48
«Տարածվում է տեղեկություն, թե իբր հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը»․ ԱՆ
5611:18
«Խստորեն դատապարտում ենք Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող մտահոգիչ երևույթը». Մայր Աթոռ
180Երեկ, 13:36
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում
26706.09.2026, 19:18
Մարտի 1-ի գործով քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ
50004.09.2026, 17:06
Պահանջվում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից բռնագանձել 20-ից ավելի գույքեր, շուրջ 230 միլիոն դրամ
48904.09.2026, 13:30
ԱՄՆ-ի ներկայացուցիչները Գորիսում, Մեղրիում և Կապանում մասնակցել են «ԹՐԻՓՓ»-ի շուրջ քննարկումների (լուսանկար)
62402.09.2026, 21:36
Քրիստինա Թաթարյանը և Աննա Բաբաջանյանը նշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ
61202.09.2026, 14:18