«Իսրայելը զարմացած է Իրանի հրթիռային ներուժի վերականգնման արագությունից». #JPost

Իսրայելական ուժային կառույցները չէին սպասում, որ Իրանի հրթիռային ներուժի վերականգնումն այդքան արագ տեղի կունենար, գրում է Jerusalem Post-ը՝ հղում կատարելով զինվորական շրջանակներում իր աղբյուրներին։
Ապրիլին հակամարտության հիմնական փուլի ավարտից հետո իսրայելական զինվորականները կարծում էին, որ հասցված հարվածները բավարար վնաս են պատճառել Իրանի ռազմարդյունաբերական համալիրին՝ դրա զարգացումը մի քանի տարով դանդաղեցնելու համար։ Սակայն, ինչպես նշում է պարբերականը, չորս ամիս անց Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) արձանագրում է միանգամից մի քանի ուղղություններով վերականգնում, որը սպասվածից զգալիորեն արագ է ընթանում։
«Իսրայելի պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչներն ընդունում են, որ Իրանը նորարարական եղանակներ է գտնում իր հրթիռային զինանոցի վերականգնման համար»,- գրում է պարբերականը։

«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
4621:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
6121:06
Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ԵՄ «բառային աճպարարության» համար
7820:06
«Թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին»․ Հակոբ Բադալյան
9918:36
«Մենք շատ ենք ուշացել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
9917:30
«Ուզում են խմբակցությունները գլխատել»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
10317:24
«Մարդիկ համատարած բռնությունների մեջ դարձել են անտարբեր ու վախկոտ»․ Նաիրի Հոխիկյան
10317:12
«Բանտի դռները պետք է բացվեն»․ Այլընտրանքային նախագծեր խումբ
8316:54